Ա․ Լոպուխին
«Շատ հովիվներ ավերել են Իմ խաղողի այգին, ոտնակոխ են արել Իմ հողաբաժինը. Իմ սիրելի հողաբաժինը դարձրել են ամայի տափաստան»։ (Սինոդական թարգմ.) [10]
Օտար հովիվները, այսինքն՝ թագավորները և իշխանները, Հովակիմի թագավորության 9−րդ տարում բազում տառապանքներ պատճառեցին Հուդայի երկրին (այս մասին ընթերցի՛ր Դ Թագ. 24:1 և այլն): Հավանաբար հենց այդ ժամանակ էլ ասվել են մարգարեի այս խոսքերը:
--------------------------------------
[10] (Էջմիածին թարգմ.) Բազում հովիւներ ապականեցին իմ այգին, ոտնատակ տուին իմ բաժինը, իմ ցանկալի դաշտը խոպան անապատ դարձրին.
(Արարատ թարգմ.) Շատ հովիվներ ավերել են իմ խաղողի այգին, ոտնակոխ են արել իմ բաժինը. իմ ցանկալի բաժինը ամայի անապատ դարձրել։
(Գրաբար) Հովիւք բազումք ապականեցին զայգի իմ. եղծի́ն զբաժին իմ։ Արարին զվիճակն իմ ցանկալի́ յանապատ անկոխ. եդաւ յապականութիւն կորստեան։ Վասն իմ ապականեցաւ ապականութեամբ ամենայն երկիր. զի ո́չ ընդ հուպ արարի հատուցանել. զի ո́չ գոյ մարդ որ դնէ ՛ի սրտի։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: