Ա․ Լոպուխին
«Մինչև ե՞րբ պիտի սգա երկիրը, և բոլոր դաշտերի խոտերը` չորանան. անասուններն ու թռչունները ոչնչանում են նրա բնակիչների ամբարշտության պատճառով, որովհետև նրանք ասում են. «Նա չի տեսնի, թե մեզ հետ ինչ կլինի»»։(Սինոդական թարգմ.) [4]
Հավանաբար, մարգարեն այստեղ բողոքում է Հրեաստանում շարունակվող երաշտից (տե՛ս Երեմիա. 14.1 և հաջորդը):
«Նա չի տեսնի», այսինքն՝ մարգարեն չի ապրելու մինչև իր դաժան կախագուշակության իրականացումը:
--------------------------------------
[4] (Էջմիածին) Երկիրը մինչեւ ե՞րբ պէտք է սուգ պահի, ու խոտն ամենուրեք չորանայ: Անասուն ու թռչուն կոտորուեցին երկրի բնակիչների չարութիւնների պատճառով, որովհետեւ ասացին, թէ՝ «Աստուած չի տեսնի մեր արարքները »
(Արարատ թարգմ.) Երկիրը մինչև ե՞րբ պիտի սգա, և ամբողջ դաշտի բույսերը չորանան. նրանում բնակվողների չարության պատճառով ոչնչանում են անասունն ու թռչունը, որովհետև նրանք ասացին. «Նա մեր վախճանը չպիտի տեսնի»։
(Գրաբար) Մինչեւ յե՞րբ սո́ւգ ունիցի երկիր, եւ խո́տ ամենայն վայրի ցամաքեսցի́. ՛ի չարեաց բնակչաց երկրին ապականեցան անասուն եւ թռչուն։ զի ասացին թէ ո́չ տեսցէ աստուած զճանապարհս մեր։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: