Երեմիայի մարգարեության մեկնություն 12:5

Ա․ Լոպուխին

«Եթե դու հետևակների հետ ես վազել, և նրանք քեզ հոգնեցրել են, ապա ինչպե՞ս պիտի մրցես ձիերի հետ. և եթե խաղաղ երկրում դու ապահով ես եղել, ապա ի՞նչ ես անելու Հորդանանի հեղեղվելու ժամանակ»։: (Սինոդական թարգմ.) [5]
   
    «Հորդանալու ժամանակ» արտահայտությունն ավելի ճիշտ է թարգմանել՝ «Հորդանանի թփուտներում, որտեղ առյուծներ են ապրում» տարբերակով (Եր. 49:19, 50:44, Զաք. 11:3):

--------------------------------------
[5] (Էջմիածին) Քո ոտքերը վազում են, բայց քեզ պիտի լքեն, էլ ինչպէ՞ս պիտի մրցես ձիաւորների հետ: Եւ հիմա այս խաղաղ երկրի՞ վրայ ես յոյսդ դրել. իսկ ի՞նչ ես անելու, երբ Յորդանան գետը բարձրանայ,
(Արարատ թարգմ.) Եթե դու հետևակների հետ վազեցիր, և նրանք քեզ հոգնեցրին, ապա ինչպե՞ս պիտի մրցեիր ձիերի հետ։ Դու, որ ապահով երկրի վրա գետին ես ընկնում, ի՞նչ ես անելու Հորդանանի թավուտներում։
(Գրաբար) Ոտք քո ընթանան՝ եւ լքուսցեն զքեզ. զի՞արդ կազմիցիս երիվարօք։ Իսկ արդ՝ յերկի՞րդ խաղաղութեան յուսացեալ ես. զի՞ գործիցես ՛ի վերանալ յորդանան գետոյ։