Ա. Լոպուխին
««Եվ մեկին մյուսով պիտի ջախջախեմ, և հայրերին ու որդիներին մեկտեղ, - ասում է Տերը, - չպիտի գթամ և չպիտի խնայեմ ու չպիտի ողորմեմ, և չպիտի զղջամ նրանց ոչնչացնելու համար»»։ [14] «Լսե՛ք և ուշադրությո՛ւն դարձրեք. մի՛ գոռոզացեք, որովհետև Տերն է խոսում»։ (Սինոդակ. թարգմ.)
Անոթները, որոնք այստեղ նկատի ունի մարգարեն, ժողովրդի անհատ անդամներն են, առաջին հերթին՝ նրա ղեկավարները:
«Գինին», որից նրանք հարբում են, Աստծո բարկության գինին է (Եր. 25:15):
«Թագավորներ»−ը ոչ թե միայն արքաներն են, այլ նաև երկրի կառավարման գործին մասնակցող նրանց բարեկամները:Իր վերջին խրատում մարգարեն նշում է, որ ապաշխարությունը դեռևս հնարավոր է: Եթե հրեաները դա հաշվի չառնեն ու չկատարեն, ապա մարգարեին ոչինչ չի մնա, քան միայնակ ողբալ հրեական պետության գալիք շուտափույթ կործանումը: Թող որ ապաշխարեն թագավորն ու թագուհին, քանի որ նրանց մեղքերը շատ են: Բայց հրեաները համառորեն չեն ցանկանում դառնալ դեպի ճշմարիտ ճանապարհը, և մարգարեին ոչինչ չի մնում, քան ցույց տալ Երուսաղեմի անկման պատճառը՝ հենց նրա բնակիչների մեղավորությունը, որը դարձել էր նրանց երկրորդ բնությունը:
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 13:12
---------------------------------------
[14] (Էջմիածին թարգմ.) Ցրելու եմ դրանց՝ մարդն իր եղբօր, հայրն իր զաւակների հետ միասին, - ասում է Տէրը. - չեմ գթալու եւ չեմ խնայելու, առանց ողորմելու՝ դրանց բնաջնջելու եմ»»»:
(Արարատ թարգմ.) Եվ մեկին մյուսով պիտի ջախջախեմ, հայրերին ու որդիներին մեկտեղ,- ասում է Տերը,- չպիտի գթամ, չպիտի խնայեմ և չպիտի ողորմեմ, այլ նրանց բնաջինջ պտի անեմ"»։
(Գրաբար) Եւ ցրուեցից զդոսա՝ զայր եւ զեղբայր իւր, զհայր եւ զորդիս իւրեանց ի միասին՝ ասէ Տէր. ոչ գթացայց եւ ոչ խնայեցից, եւ ոչ ողորմեցայց ապականել զդոսա։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: