Ա. Լոպուխին
«Վերցրո՛ւ քո գնած գոտին, որը մեջքիդ վրա է, և վե՛ր կաց, գնա՛ Եփրատ ու այնտեղ թաքցրո՛ւ այն ժայռի ծերպի մեջ»։(Սինոդակ. թարգմ.) [4]
«Եփրատ գետի մոտ»։ Քանի որ գոտու ճակատագիրը պետք է ստուգվի ցանկացողների կողմից, ուստի չի կարելի ենթադրել, որ այստեղ նկատի է առնվում Միջագետքի հեռավոր գետը: Ամենայն հավանականությամբ խոսքը Անաթոթից ոչ հեռու հոսող Վադի Ֆարա գետի մասին է (Հեսու. 18.23): Սակայն կասկած չկա, որ այս գետակը խորհրդանշական իմաստով է ընտրված, քանի որ իր անվամբ համահունչ է այն գետի անվանը, որի մոտ շուտով պետք է ապրեին գերեվարված հրեաները:
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 13:1
--------------------------------------
[4] (Էջմիածին թարգմ.) «Այդ գօտին, որ ձեռք բերեցիր, հանի՛ր քո մէջքից, վեր կաց գնա՛ Եփրատի ափը եւ դա թաքցրո՛ւ այնտեղ՝ ժայռի մի քարի խոռոչում»:
(Արարատ թարգմ.) «Վերցրո՛ւ քո գնած մեջքի գոտին, որ մեջքիդ է, և վե՛ր կաց, գնա՛ Եփրատ և այնտեղ թաքցրո՛ւ ժայռի ծերպի մեջ»։
(Գրաբար) Առ զսփածանելիդ զոր ստացար ի միջոյ քումմէ. եւ արի գնա յափն Եփրատու, եւ թաքուսցես զդա անդ ի ծակ վիմի։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: