Ա. Լոպուխին
«Այսպես է ասում Տերն այս ժողովրդի մասին. «Որովհետև նրանք սիրում են թափառել, չեն զսպում իրենց ոտքերը, և քանի որ Տերը գոհ չէ նրանցից, ուստի այժմ հիշում է նրանց անօրենությունները և պատժում է նրանց մեղքերի համար»»։ (Սինոդական թարգմ.) [10]
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 14:9
---------------------------------------
[10](Էջմիածին թարգմ.) Այսպէս է ասում Տէրն այդ ժողովրդին. «Այդպէս սիրեցին նրանք թափառել ու իրենք իրենց չխնայեցին». եւ Աստուած բարեհաճ չեղաւ նրանց հանդէպ. այժմ պիտի յիշի նրանց անիրաւութիւնները եւ պիտի պատժի նրանց իրենց մեղքերի համար:
(Արարատ թարգմ.) Այսպես է ասում Տերն այս ժողովրդի մասին. «Որովհետև նրանք թափառելը սիրեցին, իրենց ոտքերը չզսպեցին և Տիրոջը հաճելի չեղան, ուստի նրանց անօրենությունները պիտի հիշի և պատժի նրանց մեղքերը»։
(Գրաբար) Այսպէս ասէ Տէր ժողովրդեանդ այդմիկ. այնպէս սիրեցին շարժել զոտս իւրեանց՝ եւ ոչ խնայեցին. եւ Աստուած ոչ հաճեցաւ ընդ նոսա. արդ՝ յիշեսցէ զանիրաւութիւնս նոցա, եւ այց արասցէ մեղաց նոցա։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: