Ա. Լոպուխին
«Նրանց ազնվականներն իրենց ծառաներին ուղարկում են ջրի հետևից. նրանք գնում են ջրամբարների մոտ և ջուր չեն գտնում. վերադառնում են դատարկ անոթներով. ամաչելով և շփոթված` նրանք ծածկում են իրենց գլուխները»։ (Սինոդական թարգմ.) [3]
Եվ հիմա, երբ Երուսաղեմում ջուրը սպառվում է, «ազնվականներն իրենց ծառաներին» ջուր բերելու համար ուղարկում են Երուսաղեմի հարավում գտնվող Հոբի ջրհորը, որտեղ, սովորաբար, ջուր լինում է նույնիսկ շոգ եղանակին:
---------------------------------------
[3](Էջմիածին թարգմ.) Նրանց մեծամեծներն իրենց երիտասարդներին ջրի ուղարկեցին. նրանք եկան ջրհորները եւ ջուր չգտան. իրենց ամանները դատարկ յետ բերեցին: Ամաչեցին ու ամօթահար ծածկեցին իրենց գլուխները:
(Արարատ թարգմ.) Նրանց ազնվականներն իրենց ծառաներին ջրի են ուղարկում. նրանք գնում են ջրամբարների մոտ և ջուր չեն գտնում, վերադառնում են դատարկ անոթներով, ամաչում են ու նվաստանում և ծածկում են իրենց գլուխները։
(Գրաբար) եւ մեծամեծք նոցա առաքեցին զերիտասարդս իւրեանց զջրոյ. եկին ի ջրհորս, եւ ոչ գտին ջուր. դարձուցին ունայն զամանս իւրեանց։ Ամաչեցին յամաւթ եղեն՝ եւ ծածկեցին զգլուխս իւրեանց։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: