Երանելի Հերոնիմոս Ստրիդոնացի
Եվ երբ դու այս բոլոր խոսքերն ասես այս ժողովրդին, և նրանք քեզ ասեն. Տերն ինչո՞ւ է այս ամբողջ մեծ չարիքը վճռել մեր մասին, ո՞րն է մեր անօրենությունը, և ո՞րն է այն մեղքը, որով մեղանչել ենք Տիրոջ՝ մեր Աստծու դեմ,
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 16:9
Ա. Լոպուխին
10-13. «Եվ երբ դու այս ժողովրդին ասես այս բոլոր խոսքերը, և նրանք քեզ ասեն. «Տերն ինչո՞ւ է մեզ համար վճռել այս ամբողջ մեծ աղետը, և ո՞րն է մեր անիրավությունը, և ո՞րն է մեր այն մեղքը, որով մենք մեղանչել ենք մեր Տեր Աստծո դեմ»»: [10] «Այդ ժամանակ ասա՛ նրանց. «Նրա համար, որ ձեր հայրերը լքեցին Ինձ, - ասում է Տերը, - և գնացին ուրիշ աստվածների հետևից ու ծառայեցին նրանց և երկրպագեցին նրանց, իսկ Ինձ լքեցին, և Իմ օրենքը չպահեցին»»։ «Բայց դուք ձեր հայրերից էլ ավելի վատ եք վարվում, և ամեն մեկդ ապրում է իր չար սրտի համառությամբ, որպեսզի չհնազանդվեք Ինձ»։ «Դրա համար Ես ձեզ այս երկրից դուրս եմ նետելու մի այնպիսի երկիր, որը ո՛չ դուք գիտեիք, ո՛չ էլ ձեր հայրերը, և այնտեղ պիտի ծառայեք ուրիշ աստվածների` օր ու գիշեր. որովհետև Ես ձեր նկատմամբ ողորմածություն չեմ ցուցաբերելու»։ (Սինոդակ. թարգմ.)
Ժողովրդի հանդեպ Աստծու բարկության պատճառը՝ Աստծո նկատմամբ ժողովրդի կատարած դավաճանությունն է: Երեմիայի ժամանակակիցները իրենց նախնիներից ավելի վատ էին վարվում Աստծո հանդեպ, և դրա համար Տերը նրանց Պաղեստինից հեռավոր երկիր կարտաքսի:
---------------------------------------
[10] (Էջմիածին թարգմ.) Եւ երբ պատահի, որ այն ժողովրդին պատմես այս բոլոր պատգամների մասին, ու քեզ ասեն՝ «Այդ բոլոր մեծ չարիքների համար Տէրն ինչո՞ւ խօսեց մեր դէմ, ի՞նչ անիրաւութիւն կայ մեր մէջ կամ ի՞նչ մեղք, որ մեղանչած լինէինք մեր Տէր Աստծու առաջ», -
(Արարատ թարգմ.) Եվ երբ դու այս բոլոր խոսքերն ասես այս ժողովրդին, և նրանք քեզ ասեն. Տերն ինչո՞ւ է այս ամբողջ մեծ չարիքը վճռել մեր մասին, ո՞րն է մեր անօրենությունը, և ո՞րն է այն մեղքը, որով մեղանչել ենք Տիրոջ՝ մեր Աստծու դեմ,
(Գրաբար) Եւ եղիցի յորժամ պատմեսցես ժողովրդեանն այնմիկ զամենայն պատգամսդ զայդոսիկ, եւ ասասցեն ցքեզ. Ընդէ՞ր խաւսեցաւ Տէր ի վերայ մեր զայդ ամենայն չարիս մեծամեծս. զի՞նչ անիրաւութիւն է ի մեզ, կամ ո՞ր մեղք զոր մեղաք առաջի Տեառն Աստուծոյ մերոյ։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: