Երեմիայի մարգարեության մեկնություն 17։14

Ա. Լոպուխին

«Բժշկի՛ր ինձ, Տեր, և բժշկված կլինեմ. փրկի՛ր ինձ, և փրկված կլինեմ. որովհետև Դու ես իմ պարծանքը»։(Սինոդական թարգմ.) [14]
   
   Անձամբ մարգարեի հույսը
   Դեռևս չտեսնելով մարգարեի սպառնալիքների կատարումը՝ հակառակորդները ծաղրում են նրան։ Մարգարեն խնդրում է, որ Աստված իրեն օգնության հասնի և իր թշնամիներին պատժի, քանի որ ինքը միշտ հավատարմությամբ կատարել է Աստծո կամքը:

---------------------------------------
[14] (Էջմիածին թարգմ.) Բժշկի՛ր ինձ, Տէ՛ր, եւ ես բուժուած կը լինեմ, փրկի՛ր ինձ, Տէ՛ր, եւ ես փրկուած կը լինեմ, քանզի դու ես իմ պարծանքը:
(Արարատ թարգմ.) Բժշկի՛ր ինձ, ո՛վ Տեր, և ես կբժշկվեմ. փրկի՛ր ինձ, և ես կփրկվեմ, որովհետև իմ պարծանքը դու ես։
(Գրաբար) Բժշկեա զիս Տէր՝ եւ բժշկեցայց, փրկեա զիս Տէր՝ եւ փրկեցայց. զի պարծանք իմ դու ես։