Սուրբ Եփրեմ Ասորի
Տիրո՛ջը երգեք, Տիրո՛ջը գովաբանեք որովհետև նա չքավորի կյանքը փրկեց չարագործների ձեռքից։
Բայց վախենալով, որ այսպես ասելով՝ ինքը կարծես շեղվում է պատշաճ ուղուց, Երեմիան շրջվում և հայտարարում է Տիրոջ բարեգործությունների մասին և ասում. «Օրհնեցե՛ք Տիրոջը, գովեցե՛ք նրան, քանզի նա տնանկի հոգին փրկեց չարագործների ձեռքից»։ Նա ինքն իրեն է աղքատ անվանում, քանի որ մարդկային օգնություն չի ստանում, սակայն Աստծուց նրան տրվող օգնությունն էլ դեռևս չի դադարում:
Ա. Լոպուխին
«Օրհներգե՛ք Տիրոջը, գովաբանե՛ք Տիրոջը, որովհետև Նա չքավորի հոգին փրկում է չարագործների ձեռքից»։ (Սինոդակ. թարգմ.) [13]
---------------------------------------
[13] (Էջմիածին թարգմ.) Օրհնեցէ՛ք Տիրոջը, գովեցէ՛ք նրան, քանզի նա տնանկի հոգին փրկեց չարագործների ձեռքից:
(Արարատ թարգմ.) Տիրո՛ջը երգեք, Տիրո՛ջը գովաբանեք որովհետև նա չքավորի կյանքը փրկեց չարագործների ձեռքից։
(Գրաբար) Աւրհնեցէք զՏէր. գովեցէք զնա, զի փրկեաց զանձն տնանկի ի ձեռաց չարաց։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: