Երեմիայի մարգարեության մեկնություն 21:7

Սուրբ Եփրեմ Ասորի

Իսկ դրանից յետոյ, - ասում է Տէրը, - Յուդայի երկրի արքայ Սեդեկիային, իր ծառաներին ու ժողովրդին, որ այդ քաղաքի մէջ փրկուած կը լինեն մահից, սրից ու սովից, պիտի մատնեմ բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքայի ձեռքը, իրենց թշնամիների ձեռքը, այն մարդկանց ձեռքը, ովքեր հետամուտ էին սպանելու նրանց. նրանք սրի սայրով պիտի կոտորեն դրանց: Ես չեմ խնայելու դրանց, չեմ ողորմելու դրանց եւ չեմ գթալու դրանց»:
    
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 21:3 
    

Ա. Լոպուխին

«Իսկ դրանից հետո, - ասում է Տերը, - Սեդեկիային` Հուդայի թագավորին, նրա ծառաներին ու ժողովրդին և այս քաղաքում ժանտախտից, սրից ու սովից խոցված մնացածներին պիտի մատնեմ Նաբուգոդոնոսորի՝ Բաբելոնի թագավորի ձեռքը և իրենց թշնամիների ձեռքն ու իրենց հոգիները փնտրողների ձեռքը. և նա պիտի զարկի նրանց սրի բերանով և չպիտի խնայի նրանց, ու չպիտի գթա և չպիտի ողորմի»։ (Սինոդական թարգմ.) [7]
    
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 21:1 
-----------------------------
[7](Էջմիածին թարգմ.) Իսկ դրանից յետոյ, - ասում է Տէրը, - Յուդայի երկրի արքայ Սեդեկիային, իր ծառաներին ու ժողովրդին, որ այդ քաղաքի մէջ փրկուած կը լինեն մահից, սրից ու սովից, պիտի մատնեմ բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքայի ձեռքը, իրենց թշնամիների ձեռքը, այն մարդկանց ձեռքը, ովքեր հետամուտ էին սպանելու նրանց. նրանք սրի սայրով պիտի կոտորեն դրանց: Ես չեմ խնայելու դրանց, չեմ ողորմելու դրանց եւ չեմ գթալու դրանց»:
(Արարատ թարգմ.) Եվ ապա,- ասում է Տերը,- Հուդայի թագավոր Սեդեկիային ու նրա ծառաներին ու ժողովրդին ու այս քաղաքի մեջ ժանտախտից, սրից ու սովից մնացածներին պիտի մատնեմ Նաբուգոդոնոսորի՝ Բաբելոնի թագավորի ձեռքը և իրենց թշնամիների ձեռքն ու իրենց կյանքը փնտրողների ձեռքը, և նա սրի բերանով պիտի զարկի նրանց, նրանց չպիտի խնայի, չպիտի գթա և չպիտի ողորմի։
(Գրաբար) Եւ յետ այնորիկ՝ այսպէս ասէ Տէր. մատնեցից զՍեդեկիա արքայ Յուդայ՝ եւ զծառայս իւր եւ զժողովուրդ՝ որ մնացեալ իցէ ի քաղաքիդ յայդմիկ, ի մահուանէ, եւ ի սրոյ, եւ ի սովոյ, ի ձեռս Նաբուքոդոնոսորայ արքայի բաբելացւոց, եւ ի ձեռս թշնամեաց իւրեանց, եւ ի ձեռս որ խնդրէին զանձինս դոցա. եւ կոտորեսցեն զդոսա ի բերան սրոյ, եւ ոչ խնայեցից ի դոսա, եւ ոչ ողորմեցայց դոցա, եւ ոչ գթացայց ի դոսա։