Երեմիայի մարգարեության մեկնություն 26:2

Սուրբ Հովհան Ոսկեբերան

այսպէս է ասում Տէրը. «Կանգնի՛ր Տիրոջ Տան գաւթում եւ Յուդայի երկրի ողջ ժողովրդին, որ երկրպագելու է գալիս Տիրոջ տունը, յայտնի՛ր այն բոլոր բաները, որ պատուիրեցի քեզ մարգարէանալու նրանց համար: Ոչ մի բան չպակասեցնես:
    
    Այսպես է ասում Տերը. «Կանգնի՛ր Տիրոջ Տան գավթում»: Աստված այսպես անել է պատվիրում,  որպեսզի նրանք իմանան, որ տեսարանը չի շփոթեցրել մարգարեին: Բացի այդ՝ սա չի արվել այնպես, երբ ինչ–որ մեկը,  պատկառելի ու հիանալի մարդուն պախարակելու ցանկություն ունենալով, այդ մարդուն դեպի կենտրոն է առաջնորդում: Ի՞նչ ես ասում: Մի՞թե նախկինում նա չի ասել, որ  նրանց վատ թզի պես նետելու է:  Ինչպե՞ս ես փոփոխության հույս տալիս:
    
«Ոչ մի բան չպակասեցնես»: Ինչո՞ւ ես հայտարարում: Ասես մարգարեն այդպիսի բան չի արել: Դա չի լինի: Խոսքը հավաստի դարձնելու և ավելի մեծ ուշադրություն հրավիրելու համար է մարգարեության հռչակումն անհրաժեշտ:
    

Ա. Լոպուխին

«Այսպես է ասում Տերը. «Կանգնի՛ր Տիրոջ տան գավթում և Հուդայի բոլոր քաղաքներին, որոնք երկրպագելու համար գալիս են Տիրոջ տունը, ասա՛ այն բոլոր խոսքերը, որ քեզ հրամայել եմ նրանց ասելու. ոչ մի խոսք չկրճատես»»։  (Սինոդական թարգմ.) [2]
    
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 26:1

-----------------------------

[2](Էջմիածին թարգմ.) այսպէս է ասում Տէրը. «Կանգնի՛ր Տիրոջ Տան գաւթում եւ Յուդայի երկրի ողջ ժողովրդին, որ երկրպագելու է գալիս Տիրոջ տունը, յայտնի՛ր այն բոլոր բաները, որ պատուիրեցի քեզ մարգարէանալու նրանց համար: Ոչ մի բան չպակասեցնես:
(Արարատ թարգմ.) «Այսպես է ասում Տերը. Կանգնի՛ր Տիրոջ տան գավթում և երկրպագելու համար Տիրոջ տունը եկող Հուդայի բոլոր քաղաքներին ասա՛ այն բոլոր խոսքերը, որ քեզ հրամայել եմ նրանց ասելու. ոչ մի խոսք չպակասեցնես։
(Գրաբար) Այսպէս ասէ Տէր. Կաց ի սրահի տանն Տեառն, եւ մարգարէասցիս ամենայն տանն Յուդայ ոյք գայցեն երկիր պագանել ի տանն Տեառն. զամենայն բանսդ զոր կարգեցի առ քեզ մարգարէանալ նոցա, մի հատանիցես ինչ ի բանիցդ։