Սուրբ Հովհան Ոսկեբերան
այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը՝ Իսրայէլի Աստուածը, Ուլկիի որդի Աքիաբի եւ Մաասի որդի Սեդեկիայի մասին, որոնք սուտ մարգարէացան իմ անունից. «Ահաւասիկ ես նրանց կը յանձնեմ բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքայի ձեռքը, որը նրանց կը սպանի ձեր աչքի առաջ:
Սրանք սուտ մարգարեներ էին: Երբ Երեմիան Անանիայի մահից հետո գերեվարվածների համար իր կողմից կանխագուշակվածները պարունակող մի նամակ գրեց, սուտ մարգարեները սկսեցին հակառակը մարգարեանալ: Հետևաբար, Աստված մարգարեի միջոցով նրանց՝ Աքիաբի ու Սեդեկիայի դեմ է խոսում: Լսի՛ր այն մասին, թե ով է եղել այդ դժբախտ ու այրված Աքիաբը, ով իմացավ մարգարեությունները և նրանց թաքնված մեղքերը:
Ա. Լոպուխին
«Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը, Աքաաբի` Կովղիայի որդու, և Սեդեկիայի` Մաասիայի որդու մասին, որոնք սուտ են մարգարեանում ձեզ Իմ անունով. «Ահա, Ես նրանց պիտի մատնեմ Նաբուգոդոնոսորի` Բաբելոնի թագավորի ձեռքը, և նա պիտի սպանի նրանց ձեր աչքի առաջ»»։ (Սինոդական թարգմ.) [21]
Սուտ մարգարեների դեմ ուղղված Նաբուգոդոնոսորի զայրույթը հասկանալի էր: Նրանք իրենց խոսքերով նրա իշխանության տապալումն էին կանխատեսում:
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 29:1
-----------------------------------------
[21](Էջմիածին թարգմ.) այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը՝ Իսրայէլի Աստուածը, Ուլկիի որդի Աքիաբի եւ Մաասի որդի Սեդեկիայի մասին, որոնք սուտ մարգարէացան իմ անունից. «Ահաւասիկ ես նրանց կը յանձնեմ բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքայի ձեռքը, որը նրանց կը սպանի ձեր աչքի առաջ:
(Արարատ թարգմ.) Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը, այսպես է ասում Կովղիայի որդի Աքաաբի և Մաասիայի որդի Սեդեկիայի մասին, որ իմ անունով սուտ են մարգարեանում ձեզ. «Ահա ես նրանց պիտի մատնեմ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորի ձեռքը, և նա ձեր աչքի առաջ պիտի սպանի նրանց։
(Գրաբար) Այսպէս ասէ Տէր զաւրութեանց Աստուած Իսրայէլի, ի վերայ Աքիաբայ որդւոյ Ուղկեայ, եւ ի վերայ Սեդեկիայ որդւոյ Մաասայ՝ որ մարգարէացան ձեզ յանուն իմ զուր. ահաւասիկ ես տաց զնոսա ի ձեռս Նաբուքոդոնոսորայ արքային բաբելացւոց, եւ սատակեսցէ զնոսա առաջի աչաց ձերոց։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: