Երեմիայի մարգարեության մեկնություն 31:28

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Ու ինչպէս որ աչքերս բաց արի նրանց վրայ՝ խլելու եւ կործանելու, քանդելու, կորստեան մատնելու եւ չարչարելու համար, այդպէս էլ աչքերս պիտի բաց անեմ նրանց վրայ, - ասում է Տէրը, - կառուցելու եւ տնկելու համար:
    
    «Ինչպիսի ջանասիրությամբ,– ասում է,– արել եմ դա, նույնպիսի ջանասիրությամբ կանեմ նաև Ինձ ավելի բնորոշը: Այնպես որ թող ոչ ոք չհավատա: Այսքան նախանձախնդիր լինելով Ինձ համար խորթ պատժի մեջ՝ Ես այնքան ավելի շատ կձգտեմ նրան, ինչը բնորոշ է Ինձ»:
    

Ա. Լոպուխին

««Եվ ինչպես որ Ես հսկում էի նրանց` արմատախիլ անելու և ջախջախելու, քանդելու և կործանելու ու վնաս պատճառելու համար, այդպես էլ պետք է հսկեմ նրանց՝ կառուցելու և տնկելու համար, - ասում է Տերը»։ (Սինոդական թարգմ.) [28]
    
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 31:27

-----------------------------------------
[28](Էջմիածին թարգմ.) Ու ինչպէս որ աչքերս բաց արի նրանց վրայ՝ խլելու եւ կործանելու, քանդելու, կորստեան մատնելու եւ չարչարելու համար, այդպէս էլ աչքերս պիտի բաց անեմ նրանց վրայ, - ասում է Տէրը, - կառուցելու եւ տնկելու համար:
(Արարատ թարգմ.) Եվ ինչպես որ արմատախիլ անելու, քանդելու, կործանելու, ոչնչացնելու և աղետ պատճառելու համար նրանց հսկեցի, այդպես էլ պետք է հսկեմ նրանց՝ կառուցելու և տնկելու համար,- ասում է Տերը։
(Գրաբար) եւ եղիցի զոր աւրինակ զարթուցեալ էի ի վերայ նոցա ի խլել եւ ի կործանել, ի քակել եւ ի կորուսանել՝ եւ ի չարչարել, նոյնպէս զարթեայց ի վերայ նոցա՝ ի շինել եւ ի տնկել՝ ասէ Տէր։