Սուրբ Եփրեմ Ասորի
31–32. Ահաւասիկ օրեր են գալու, - ասում է Տէրը, - երբ նոր ուխտ եմ կապելու Իսրայէլի տան հետ եւ Յուդայի երկրի տան հետ: Ոչ թէ ըստ այն ուխտի, որ մի օր ես ուխտեցի նրանց հայրերի հետ, երբ բռնեցի նրանց ձեռքից՝ դուրս հանելու համար նրանց Եգիպտացիների երկրից, բայց նրանք իմ ուխտին հաւատարիմ չմնացին, ու ես նրանց մասին հոգ չտարայ, - ասում է Տէրը,
Ես ուխտում եմ Իսրայելի տանն ու Դավթի տանը, այսինքն՝ Նոր Կտակարանն ու կյանքի Ավետարանը, որը տրվելու է ինչպես հրեաներին, այնպես էլ հեթանոսներին: Ուխտը Նոր է կոչվում, քանի որ նախորդ Ուխտի պես արյունոտ զոհեր չի պահանջում:
Ա. Լոպուխին
«Ահա օրեր են գալու, - ասում է Տերը, - երբ Ես Իսրայելի տան հետ և Հուդայի տան հետ նոր ուխտ եմ կնքելու»։ [31] (Սինոդական թարգմ.)
Նոր Ուխտի մասին Մարգարեն մտորում է, որ այն պետք է համընկնի Հուդայի և Իսրայելի տան վերականգնման հետ, ինչը հնարավոր է միայն հեռավոր ապագայում:
«Ես կապելու եմ»։ Ուխտի մասին աստվածաշնչյան գաղափարի էական կետն այն է, որ այն արտաքնապես Աստծո և մարդու միջև զուտ պայմանագրային հարաբերություն չի առաջադրում, այլ մատնանշում է Աստծուց եկող մի նախաձեռնություն, ուստի այս պատճառով էլ Ուխտը Աստծո կողմից սահմանված երևույթ է:
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 31:27
-------------------------------------------
[31](Էջմիածին թարգմ.) Ահաւասիկ օրեր են գալու, - ասում է Տէրը, - երբ նոր ուխտ եմ կապելու Իսրայէլի տան հետ եւ Յուդայի երկրի տան հետ:
(Արարատ թարգմ.) «Ահա օրեր են գալու,- ասում է Տերը,- երբ Իսրայելի տան հետ և Հուդայի տան հետ նոր ուխտ եմ կապելու։
(Գրաբար) Ահաւասիկ աւուրք գան ասէ Տէր. եւ ուխտեցից տանդ Իսրայէլի եւ տանդ Յուդայ ուխտ նոր։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: