Սուրբ Հովհան Ոսկեբերան
«Կանչի՛ր ինձ, եւ ես պատասխան կը տամ քեզ, կը պատմեմ քեզ մեծամեծ ու զօրաւոր բաների մասին, որ դու չգիտես»:
Տե՛ս, թե ինչպես է Նա ցանկանում աղոթքի միջոցով մարգարեին Իր հանդեպ բարեհաճ դարձնել: Նաև Մովսեսն է փորձել դա, երբ խոսում էր խոստումներ տալու ժամանակ: Սրա նմա՞ն: «Նրանց ծովի ձուկ կտա՞ս և նրանց համար եզներ ու ոչխարներ կսպանե՞ս» (Ելք 16:22): Չնայած նրանք մեծ էին (այսինքն՝ հոգևոր կյանքում բարձունքների հասած), սակայն նրանք էլ չգիտեին:
Ա. Լոպուխին
«Կանչի՛ր Ինձ, և Ես կպատասխանեմ քեզ, ցույց կտամ քեզ մեծամեծ ու անհասանելի բաներ, որոնք դու չգիտես»։ (Սինոդական թարգմ.) [3]
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 33:1
-----------------------------------------
[3](Էջմիածին թարգմ.) «Կանչի՛ր ինձ, եւ ես պատասխան կը տամ քեզ, կը պատմեմ քեզ մեծամեծ ու զօրաւոր բաների մասին, որ դու չգիտես»:
(Արարատ թարգմ.) Կանչի՛ր ինձ, և ես քեզ կպատասխանեմ, և ես քեզ մեծամեծ ու խորհրդավոր բաներ պիտի պատմեմ, որոնք դու չես իմացել։
(Գրաբար) կարդա առ իս, եւ տաց քեզ պատասխանի, եւ պատմեցից քեզ մեծամեծս եւ զաւրաւորս՝ զոր ոչ գիտիցես։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: