Ա. Լոպուխին
««Դու մեռնելու ես խաղաղությամբ, և ինչպես քո հայրերի՝ քեզ նախորդող թագավորների համար թաղման ժամանակ խունկ ծխեցին, նույնպես և քեզ համար են ծխելու և սուգ են անելու քեզ վրա՝ «վա՜յ, տիրակա՛լ», որովհետև Ես ասացի այս խոսքը, - ասում է Տերը»։ (Սինոդական թարգմ.) [5]
Չի ասվում, թե Սեդեկիան որտեղ կմեռնի: Բայց այն, որ այստեղ չկա սովորաբար ասվող «Թաղվեց իր հայրերի հետ» արտահայտությունը, կարող ենք եզրակացնել, որ մարգարեն կանխատեսում է, որ Սեդեկիայի մահը լինելու է գերության մեջ: Թագավ. հուղարկավորության ժամանակ անուշահոտ նյութերի այրման մասին ընթերցի՛ր Բ Մնաց. 16:14, 21:19–րդ համարների մեկնաբանություններում:
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 34:1
-----------------------------
[5](Էջմիածին թարգմ.) «Սրով չպիտի մեռնես, այլ խաղաղութեան մէջ պիտի մեռնես, եւ ինչպէս որ ողբացին քո հայրերին՝ առաջին թագաւորներին, որոնք նախորդեցին քեզ, այնպէս էլ պիտի ողբան քեզ, թէ՝ «Վա՜յ, վա՜յ տէր»: Պիտի լացուկոծ անեն քեզ համար, քանզի շատ խիստ խօսեցի»», - ասում է Տէրը:
(Արարատ թարգմ.) Դու խաղաղությամբ ես մեռնելու, և ինչպես քո հայրերի՝ քեզ նախորդող թագավորների համար խունկ ծխեցին, նույնպես և քեզ համար են ծխելու և "Վա՜յ, Տե՛ր" ասելով սուգ են անելու քեզ վրա, որովհետև այս խոսքը ես ասացի",- ասում է Տերը»։
(Գրաբար) այլ խաղաղութեամբ մեռանիցիս։ եւ որպէս լացին զհարսն քո զթագաւորսն առաջինս, որ եղեն յառաջ քան զձեզ, նոյնպէս լացցեն եւ զքեզ, թէ վայ վայ Տէր, եւ կոծեսցին զքեզ. զի մեծամեծս խաւսեցայ՝ ասէ Տէր։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: