Ա. Լոպուխին
«Իսկ Ռեքաբյանների տանը Երեմիան ասաց. «Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Քանի որ դուք հնազանդվել եք Հովնադաբի՝ ձեր հոր պատվիրանին և պահում եք նրա բոլոր պատվիրաններն և անում եք այն ամենի համաձայն, ինչպես նա պատվիրել է ձեզ»»: (Սինոդական թարգմ.) [18]
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 35:12
-----------------------------------------
[18](Էջմիածին թարգմ.) Իսկ Ռեքաբի տան մարդկանց այսպէս ասաց Երեմիան. «Այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. «Քանի որ Ռեքաբի որդի Յոնադաբի որդիները հետեւեցին իրենց հօր պատուիրանին, հաւատարիմ մնացին նրա բոլոր հրամաններին՝ կատարելով այն ամէնը, ինչ որ նրանց պատուիրել էր իրենց հայրը,
(Արարատ թարգմ.) Եվ Երեմիան Ռեքաբյանների տանն ասաց. «Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. Քանի որ դուք հնազանդվել եք ձեր հոր՝ Հովնադաբի հրամանին և պահում եք նրա բոլոր հրամանները և անում եք այն ամենի համաձայն, որ նա է ձեզ հրամայել,
(Գրաբար) Եւ առ տուն Ռեքեբա ասաց Երեմիա. Վասն այդորիկ այսպէս ասէ Տէր զաւրութեանց Աստուած Իսրայէլի. Փոխանակ զի լուան որդիք Յովնադաբայ որդւոյ Ռեքեբայ պատուիրանի հաւր իւրեանց. եւ պահեցին զամենայն հրամանս նորա, առնել ըստ ամենայնի զոր պատուիրեաց նոցա հայրն իւրեանց։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: