Երեմիայի մարգարեության մեկնություն 35:4

Սուրբ Հովհան Ոսկեբերան

բերի Տիրոջ Տունը, Աստծու մարդ Գոդողիայի որդի Անանի որդու սրահը, որը գտնւում էր իշխանների սրահի մօտ, մուտքի պահապան Սելոմի որդի Մաասի սրահի վերեւում:
    
    Զարմանքի է արժանի այն հանգամանքը, թե ինչպես նրանք, ապրելով այս ժողովրդի միջավայրում, վարժվեցին բարձր իմաստասիրության մեջ: Նրանք որոշ չափով ղևտացիներ էին. բազմաթիվ օրինակներ տեսնելով  (Նազովրեցիներ, Եղիա, Եղիսե)՝ նրանք ընդօրինակեցին դրանք: Տեսնո՞ւմ ես, որ եթե ցանկանաս ուշադիր լինել, ապա օրինակներ էլ կունենաս: Սակայն նրանք ևս գերի դարձան, որովհետև եթե Երեմիան, Եզեկիելը և Դանիելը գերեվարված էին, ապա նրանք առավել ևս պետք է գերության մեջ լինեին: Նմանատիպ ոչ մի բան բարի ու ազնիվ մարդկանց վշտի մեջ չի գցել, այլ փառավոր է դարձրել. վշտի մեջ այս աշխատանքը որպես սփոփանք է ծառայում:
    Եվ նրանց բերեցի Տիրոջ տաճարը, որպեսզի նրանք, այդ վայրի և այդ մարդու հանդեպ հարգանքից ելնելով, համաձայնեն, սակայն նրանց ոչինչ չխաբեց, այնպես որ բոլոր տեսակի արդարացումները վերցվեցին հրեաներից: Նայի՛ր առաքելական նախազգուշացումներին:
    

Ա. Լոպուխին

«Եվ նրանց տարա Տիրոջ տունը՝ Աստծու մարդու՝ Գոդողիայի որդի Անանի որդիների սենյակը, որն իշխանական սենյակի կողքին էր՝ մուտքի դռնապան Մաասիայի՝ Սեղղումի որդու սենյակից վերև»։ (Սինոդական թարգմ.)[4]
    
    Անանը կոչվում է «Աստծո մարդ»: Հավանաբար նա այսպես է անվանվում մարգարե լինելու համար  ( Ա Թագ. 2:27): Նրա որդիները, հավանաբար, նրա աշակերտներն են:
    
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 35:1

--------------------------------

[4](Էջմիածին թարգմ.) բերի Տիրոջ Տունը, Աստծու մարդ Գոդողիայի որդի Անանի որդու սրահը, որը գտնւում էր իշխանների սրահի մօտ, մուտքի պահապան Սելոմի որդի Մաասի սրահի վերեւում:
(Արարատ թարգմ.) Եվ նրանց տարա Տիրոջ տունը՝ Աստծու մարդուն՝ Հեգդողիայի որդի Անանի որդիների սենյակը, որ Սեղղումի որդի Մաասիա դռնապանի սենյակից վերև եղող իշխանական սենյակի կողքին էր։
(Գրաբար) ածի ի տուն Տեառն, ի դահլիճ որդւոյն Անանայ որդւոյ Գոդողեայ առն Աստուծոյ. որ էր մերձ ի տուն իշխանացն, ի վերայ ապարանիցն Մայասայ՝ որդւոյ Սելովմայ վտառապահի։