Ա. Լոպուխին
«Եվ իջավ թագավորի տունը՝ թագավորի դպրի սենյակը, և ահա, այնտեղ նստած էին բոլոր իշխանները. Եղիսաման՝ թագավորի դպիրը, և Դաղայիան՝ Սեմայիայի որդին, ու Եղնաթանը՝ Աքբորի որդին, և Գամարիան՝ Սափանի որդին, ու Սեդեկիան՝ Անանիայի որդին, և բոլոր իշխանները»։ (Սինոդական թարգմ.) [12]
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 36:9
-----------------------------------------
[12](Էջմիածին թարգմ.) իջաւ թագաւորի տունը, ատենադպրի դիւանը, ուր նստած էին բոլոր իշխանները՝ Եղիսամա ատենադպիրը, Սամէայի որդի Դալիան, Աքոբորի որդի Եղնաթանը, Սափանիայի որդի Գամարիան, Անանիայի որդի Սեդեկիան եւ շատ ուրիշ իշխանաւորներ:
(Արարատ թարգմ.) իջավ թագավորի տունը՝ դպրի սենյակը, և ահա այնտեղ նստած էին բոլոր իշխանները՝ Եղիսամա դպիրը, Սեմայիայի որդի Դաղայիան, Աքբորի որդի Եղնաթանը, Սափանի որդի Գամարիան, Անանիայի որդի Սեդեկիան և բոլոր իշխանները։
(Գրաբար) էջ ի տուն թագաւորին ի դիւան դպրապետին. եւ անդ նստէին ամենայն իշխանքն. Ելիսամա դպրապետ, եւ Գաղիա որդի Սամէի, եւ Եղնաթան որդի Աքոբովրայ, եւ Գամարիա որդի Սափանեայ, եւ Սեդեկիայ որդի Անանիայ, եւ ամենայն իշխանքն։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: