Երեմիայի մարգարեության մեկնություն 36:22

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Թագաւորը, որովհետեւ իններորդ ամիսն էր, նստած էր ձմեռային պալատում, իսկ նրա դիմաց գտնւում էր վառուող կրակարանը:
    
    «Թագավորը նստած էր ձմեռային պալատում, որովհետև իններորդ ամիսն էր», այսինքն՝ նոյեմբերը: Մարտից հաշվելով է այն իններորդ անվանում. սա պետք է հստակ իմանալ, քանի որ եթե նա հաշվեր սեպտեմբերից, ապա ձմեռ չէր կարող լինել: Ինչի՞ համար է  նաև այս մասին ավելացված: Դա հստակ կիմանաս հաջորդիվ։ «Նրա դիմաց վառվող կրակարանն  էր. տաք ածուխներ էին,– ասում է,– քանի որ ցուրտ էր»: Տեսնո՞ւմ եք՝ Աստվածային Գրքում ոչինչ չի բացակայում: Ե՛վ շիկացած ածուխներն էին նրա առաջ,  և՛ ազնվականներն էին նրա կողքին։
    

Ա. Լոպուխին

«Թագավորն այդ ժամանակ՝ իններորդ ամսին, նստում էր ձմեռատանը, և նրա առջև վառվում էր կրակարանը»։ (Սինոդական թարգմ.) [22]
    
    Երուսաղեմում մինչև այժմ ձմռան շրջանում սենյակները տաքացնելու համար օգտագործում են կրակարաններ (իններորդ ամիսը համապատասխանում է մեր դեկտեմբերին):
    
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 36:9

------------------------------------

[22](Էջմիածին թարգմ.) Թագաւորը, որովհետեւ իններորդ ամիսն էր, նստած էր ձմեռային պալատում, իսկ նրա դիմաց գտնւում էր վառուող կրակարանը:
(Արարատ թարգմ.) Իններորդ ամսին էր. թագավորը նստում էր ձմեռատանը, և նրա առջև վառված էր կրակարանը։
(Գրաբար) եւ թագաւորն նստէր ի ձմերատանն յամսեանն իններորդի, եւ կրակարան հրոյ առաջի նորա։