Ա. Լոպուխին
«Դրա համար այսպես է ասում Տերը Հովակիմի՝ Հուդայի թագավորի մասին. «Նրանից Դավթի գահի վրա բազմող չպիտի լինի, և նրա դիակը պիտի նետվի ցերեկվա տապի ու գիշերվա սառնամանիքի մեջ»»: (Սինոդական թարգմ.) [30]
Հովակիմի որդի Հեքոնիան թագավորեց ընդամենը երեք ամիս, իսկ հետո գահ բարձրացավ նրա քեռին՝ Սեդեկիան: Հովակիմի հուղարկավորության մասին ընթերցի՛ր 19–րդ համարի մեկնաբանության մեջ:
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 36:27
-----------------------------
[30](Էջմիածին թարգմ.) Դրա համար էլ Տէրն այսպէս է ասում Յուդայի երկրի Յովակիմ արքայի մասին. «Նրա սերնդից մարդ չի մնալու, որ նստի Դաւթի աթոռին, եւ նրանց դիակները ցերեկն ընկած պիտի մնան տօթի, իսկ գիշերը՝ ցրտի մէջ:
(Արարատ թարգմ.) Դրա համար Տերը Հուդայի Հովակիմ թագավորի մասին այսպես է ասում. «Դավթի գահի վրա բազմող չպիտի ունենա, և նրա դիակը ցերեկը տաքի մեջ, իսկ գիշերը սառնամանիքի մեջ պիտի գցվի։
(Գրաբար) Վասն այսորիկ այսպէս ասէ Տէր ի վերայ Յովակիմայ արքայի Յուդայ. Մի մնասցէ նորա որ նստցի յաթոռն Դաւթի, եւ դիակունք նորա եղիցին անկեալ ի տուէ ի տաւթի, եւ գիշերի ի ցուրտ.

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: