Երեմիայի մարգարեության մեկնություն 36:4

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Երեմիան կանչեց Ներիայի որդի Բարուքին, եւ Բարուքը Երեմիայի բերանից մատեանում գրի առաւ այն բոլոր խօսքերը, որ Տէրը յայտնել էր նրան:
    
    Երեմիան, լսելով դա, կանչում է իր աշակերտ Բարուքին` Նարինի որդուն, և  նրան ասում է. «Գրքում գրի՛ր բոլոր այն աղետները, որոնք պետք է պատահեն նրանց»: Ի՞նչ է սա նշանակում: Աստված քեզ է պատվիրում, իսկ դու աշակե՞րտ ես ուղարկում: Չե՞ս երկյուղում արդյոք: Չե՞ս անհանգստանում: Չե՞ս վախենում: Եթե ​​դու վախենում ես, ապա աշակերտն ինչպե՞ս կհամարձակվի: Բայց ոչ մի նման բան տեղի չի ունեցել, և դրա պատճառը բերվում է հենց այստեղ. համար 5:
    

Ա. Լոպուխին

«Եվ Երեմիան կանչեց Բարուքին՝ Ներիայի որդուն, և Բարուքը գրելիք մագաղաթի վրա Երեմիայի բերանից գրեց Տիրոջ բոլոր խոսքերը, որոնք Նա խոսել էր նրան»։ (Սինոդական թարգմ.) [4]
    
    Եթե ​​այժմ Երեմիան իր ճառերը գրի առնելու համար օգտագործում է Բարուքի ծառայությունները, ապա սա պայմանավորված չէ նրանով, որ նա գրել չգիտի  (32:10), այլ այն պատճառով է, որ իր ճառերը Բարուքին թելադրելիս մարգարեն առանձնահատուկ բարձր տրամադրության մեջ էր լինում, ինչն էլ հնարավորություն չէր տալիս զբաղվելու գրելու քրտնաջան աշխատանքով:
    
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 36:1

---------------------------------------

[4](Էջմիածին թարգմ.) Երեմիան կանչեց Ներիայի որդի Բարուքին, եւ Բարուքը Երեմիայի բերանից մատեանում գրի առաւ այն բոլոր խօսքերը, որ Տէրը յայտնել էր նրան:
(Արարատ թարգմ.) Եվ Երեմիան կանչեց Ներիայի որդի Բարուքին, և Բարուքը Երեմիայի բերանից գրելիք մագաղաթի վրա գրեց Տիրոջ բոլոր խոսքերը, որ խոսել էր նրան։
(Գրաբար) Եւ կոչեաց Երեմիա զԲարուք որդի Ներեայ. եւ գրեաց Բարուք ի բերանոյ Երեմիայի զամենայն զբանս Տեառն՝ զոր հրաման ետ նմա ի քարտիսի մատենին։