Ա. Լոպուխին
«Եվ բոլոր իշխանավորները եկան Երեմիայի մոտ ու նրան հարցրին, և նա ասաց նրանց ըստ այն բոլոր խոսքերի, որոնք թագավորը հրամայել էր իրեն ասելու, և նրանք լռելյայն թողեցին նրան, որովհետև նրանց հայտնի չդարձավ թագավորի ասածը»։ (Սինոդական թարգմ.) [27]
Երեմիան այստեղ միտումնավոր թագավորի հետ զրույցի իրական ընթացքի վերաբերյալ լռություն է պահպանում, բայց նա դա անում է ոչ այնքան իր տեսակետների պատճառով, որքան թագավորին ազնվականների դժգոհությունից պաշտպանելու համար:
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 38:14
--------------------------------------
[27](Էջմիածին թարգմ.) Եւ բոլոր իշխանները եկան Երեմիայի մօտ ու հարցուփորձ արին նրան. նա պատմեց նրանց այն ամէնը, ինչ պատուիրել էր նրան թագաւորը, ու նրան հանգիստ թողին, որովհետեւ ոչինչ յայտնի չդարձաւ:
(Արարատ թարգմ.) Եվ բոլոր իշխանավորները եկան Երեմիայի մոտ ու նրան հարցրին։ Եվ նա պատմեց ըստ բոլոր խոսքերի, որ իրեն հրամայել էր թագավորը։ Եվ դադարեցին նրա հետ խոսելուց, որովհետև խոսակցությունը հայտնի չդարձավ։
(Գրաբար) Եւ եկին ամենայն իշխանքն առ Երեմիա՝ եւ հարցին ցնա. եւ պատմեաց նոցա զամենայն բանսն զոր պատուիրեաց նմա թագաւորն, եւ լռեցին ի նմանէ զի ոչ ել ի վեր բանն։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: