Երեմիայի մարգարեության մեկնություն 38:6

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Առան Երեմիային եւ նրան գցեցին թագաւորի որդի Մելքիայի գուբը, որ գտնւում էր բանտի գաւթում: Երեմիային պարաններով իջեցրին գուբը: Իսկ գբի մէջ բոլորովին ջուր չկար, այլ լոկ տիղմ էր: Երեմիան մնաց տիղմի մէջ:
    
    Գուբը բաց երկնքի տակ էր և ցեխով լցված: Այսպիսով՝  նրան այնտեղ նետեցին. Նա կախվեց ու խրվեց ցեխի մեջ, բայց ամբողջությամբ չընկղմվեց, քանի որ այդպես չէր կարող ապրել:
    

Ա. Լոպուխին

«Այդ ժամանակ վերցրին Երեմիային և նրան գցեցին Մեղքիայի՝ թագավորի որդու գուբը, որը պահակախմբի գավթում էր, և Երեմիային իջեցրին պարաններով. այդ գբի մեջ ջուր չկար, այլ միայն տիղմ էր, և Երեմիան ընկղմվեց տիղմի մեջ»։ (Սինոդական թարգմ.) [6]
    
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 38:1

-----------------------------------------

[6](Էջմիածին թարգմ.) Առան Երեմիային եւ նրան գցեցին թագաւորի որդի Մելքիայի գուբը, որ գտնւում էր բանտի գաւթում: Երեմիային պարաններով իջեցրին գուբը: Իսկ գբի մէջ բոլորովին ջուր չկար, այլ լոկ տիղմ էր: Երեմիան մնաց տիղմի մէջ:
(Արարատ թարգմ.) Եվ նրանք վերցրին Երեմիային և նրան գցեցին թագավորի որդի Մեղքիայի գուբը, որ բանտի գավթում էր. Երեմիային պարաններով իջեցրին։ Գուբի մեջ ջուր չկար, այլ տիղմ էր, և Երեմիան ընկղմվեց տիղմի մեջ։
(Գրաբար) Եւ առին զԵրեմիա, եւ ընկեցին զնա ի գուբն Մելքեայ որդւոյ թագաւորին, որ էր ի սրահի բանտին։ եւ իջուցին զԵրեմիա պարանաւք ի գուբն. եւ ի գբի անդ ջուր ոչ էր, այլ լոկ տիղմ. եւ կայր Երեմիա ի տղմին։