Երեմիայի մարգարեության մեկնություն 39:13

Ա. Լոպուխին

«Եվ Նաբուզարադան թիկնապահապետն ու Նաբուսազաբանը՝ ներքինիների պետը, և Ներգալ-Սարեսերը՝ մոգերի գլխավորը, և Բաբելոնի թագավորի բոլոր իշխանավորները»:  (Սինոդական թարգմ.) [13]
     
      Այստեղ ներքինիների գլուխը այլևս Սամգարը չէ, այլ Նաբուզարդանը (ասորերեն՝ «Nabu – sezibanni», որն էլ նշանակում է «Նեբո՛, փրկի՛ր ինձ»): Մեկնաբանների մեծ մասը այս նոր անունը համարում է այս նույն անձի՝ Սամգարի   երկրորդ անունը և, ավելին, անձնանունը, մինչդեռ «Սամգար» բառը համարվում է ասորական բարդ արտահայտության աղավաղված տարբերակը՝ «sar mag՝ մոգերի պետ»։
     
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 39:1

-----------------------------------------

[13](Էջմիածին թարգմ.) Ապա Նաբուզարդան դահճապետին ու Նաբուսազաբան ներքինապետին, Ներգէլին, Սարասարին, Ռոբոգոմին ու բաբելացիների արքայի բոլոր մեծամեծներին ուղարկեցին Երեմիայի մօտ,
(Արարատ թարգմ.) Եվ Նաբուզարադան թիկնապահապետը, Նաբուսազաբան Ռաբսարիսը, Ներգեղսարասար Ռաբմագը և Բաբելոնի թագավորի բոլոր բարձր պաշտոնատարները
(Գրաբար) Եւ առաքեցին Նաբուզարդան դահճապետ, եւ Նաբուսազաբան ներքինապետ, եւ Ներգեղ. եւ Սարասար. եւ Ռոբոդոմ, եւ ամենայն մեծամեծք արքային բաբելացւոց.