Երեմիայի մարգարեության մեկնություն 41:5

Ա. Լոպուխին

«Սյուքեմից, Սելովից և Սամարիայից ութսուն մարդ եկան՝ ածիլված մորուքներով ու պատառոտված հանդերձներով, և իրենք իրենց կտրտած, ընծաներ և կնդրուկ՝ նրանց ձեռքներին՝ դրանք Տիրոջ տանը մատուցելու համար»։ (Սինոդական թարգմ.) [5]
     
     Օրենքի համաձայն՝ յոթերորդ ամսում նշվում էր Տաղավարահարաց տոնը, բայց Սամարիայից եկած հրեաները այս տոնին ավերված տաճար էին գնում ոչ թե տոնական հագուստով, այլ կատարյալ սուգով  (Երեմ. 16:6, 36:24): «Ընծաներ»–ը հացահատիկային նվերներ էին, իսկ «կնդրուկ»–ը անուշահոտ խունկ էր, որը կարող էր սրբազան վայրում այրվել, մինչդեռ այլևս արյան զոհաբերություններ կատարելու համար զոհասեղան չկար:
     
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 41:1
------------------------------------------

[5](Էջմիածին թարգմ.) Սիւքէմից, Սաղէմից եւ Շամրինից մարդիկ եկան, ութսուն տղամարդ, մօրուքները սափրած, զգեստները պատառոտած, կոծ անելով, ձեռքներին՝ ընծաներ եւ կնդրուկ, որպէսզի տանեն Տիրոջ Տունը:
(Արարատ թարգմ.) Սյուքեմից, Սելովից և Սամարիայից ութսուն մարդ եկավ՝ մորուքներն ածիլած, հանդերձները պատառոտած և իրենք իրենց կտրտած. նրանց ձեռքներին՝ հացի ընծաներ և կնդրուկ՝ Տիրոջ տանը մատուցելու համար։
(Գրաբար) Եկին արք ի Սիւքիմայ, եւ ի Սաղեմայ, եւ ի Շամրնէ, արք ութսուն. գերծեալ զմաւրուս եւ պատառեալ զհանդերձս՝ կոծելով, եւ մաննա եւ կնդրուկ ի ձեռս նոցա տանել ի տուն Տեառն։