Երեմիայի մարգարեության մեկնություն 47։2

Սուրբ Եփրեմ Ասորի

Այսպէս է ասում Տէրը. «Ահաւասիկ ջրեր են բարձրանում հիւսիսից, որոնք յորդահոս հեղեղների վերածուելով՝ պիտի ողողեն երկիրն ամբողջութեամբ, քաղաքն իր բնակիչներով: Լաց ու կոծ պիտի անեն մարդիկ, եւ երկրի բոլոր բնակիչները աղաղակ պիտի բարձրացնեն
     
     Մարգարեն սրանով ցույց է տալիս բաբելոնացիների բազմությունն ու նրանց հարձակման արագությունը: Ինչպես հեղեղն է հորդացման ժամանակ քշում և տանում այն ամենը, ինչ հանդիպում է իր ճանապարհին, այնպես էլ քաղդեացիները, ինչպես մարգարեն է ասում, կշտապեն դեպի փղշտացիները, կհարվածեն և կկործանեն նրանց, և նրանց հետ միասին կկործանվեն նաև Տյուրն ու Սիդոնը, ինչպես Եսայիան էլ էր նախկինում կանխատեսել և ասել, որ Տյուրոսի և Սիդոնի նվաստացումը կշարունակվի յոթանասուն տարի  (Ես. 23:15): Նաև Եզեկիելն է նկարագրում Նաբուգոդոնոսորի և Տյուրոսի միջև տասներեք տարի տևած պատերազմը:
     

  Ա. Լոպուխին

«Այսպես է ասում Տերը. «Ահա, ջրեր են բարձրանում հյուսիսից և հորդառատ հեղեղ են դառնում, ու պիտի հեղեղեն երկիրն ու այն ամենը, ինչ լցնում է այն, քաղաքն ու նրա մեջ բնակվողներին. այդ ժամանակ մարդիկ պիտի աղաղակեն, և պիտի ողբան երկրի բոլոր բնակիչները»»: (Սինոդական թարգմ.) [2]
     
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 47:1 

-------------

[2] (Էջմիածին թարգմ.) Այսպէս է ասում Տէրը. «Ահաւասիկ ջրեր են բարձրանում հիւսիսից, որոնք յորդահոս հեղեղների վերածուելով՝ պիտի ողողեն երկիրն ամբողջութեամբ, քաղաքն իր բնակիչներով: Լաց ու կոծ պիտի անեն մարդիկ, եւ երկրի բոլոր բնակիչները աղաղակ պիտի բարձրացնեն
(Արարատ թարգմ.) Տերն այսպես է ասում. «Ահա ջրեր են բարձրանում հյուսիսից և հորդառատ հեղեղ են դառնում և պիտի հեղեղեն երկիրն ու ինչ որ լցնում է այն, քաղաքն ու նրա բնակիչներին. մարդիկ պիտի աղաղակեն, և երկրի բոլոր բնակիչները պիտի ողբան։
(Գրաբար) Այսպէս ասէ Տէր. Ահաւադիկ ջուրք ելանեն ի հիւսւսոյ, եւ եղիցին հեղեղատք յողողանել, եւ ողողեսցեն զերկիրն լրիւ իւրով, զքաղաքն եւ զբնակիչս նորա։ Բողոք բարձցեն մարդիկ, եւ աղաղակեսցեն ամենայն բնակիչք երկրին,