Երեմիայի մարգարեության մեկնություն 48։11

Սուրբ Եփրեմ Ասորի

«Իր մանկութիւնից ի վեր Մովաբը հանգի՜ստ էր, իր փառքին էր ապաւինել, ամանից աման չէր թափուել եւ գերութեան չէր գնացել, դրա համար էլ նրա համն իր մէջ էր մնացել, եւ բոյրը չէր չքացել:
     
     «Իր մանկությունից ի վեր Մովաբը հանգի՜ստ էր, իր փառքին էր ապավինել, ամանից աման չէր թափվել», այսինքն՝ մովաբացիները իրենց երկրից օտար երկիր չեն տեղափոխվել։ «Դրա համար էլ նրա համն իր մեջ էր մնացել, և բույրը չէր չքացել», մինչ օրս նրանք պահպանել են հարստությունը, որը մեծ աշխատանքով հավաքել են շատ սերունդների ընթացքում, բայց ստիպված կլինեն այդ հարստությունը տալ բաբելոնացիներին, թողնել իրենց երկիրը և տեղափոխվել Բաբելոն:
     

  Ա. Լոպուխին

«Մովաբն իր երիտասարդությունից ի վեր հանգիստ էր, գինու պես հանդարտ հանգչում էր իր թթխմորի վրա և անոթից անոթ չթափվեց ու գերության չգնաց. դրա համար նրա համն իր մեջ մնաց, և նրա բուրմունքը չփոխվեց»։ (Սինոդական թարգմ.) [11]
     
     Գինին  անոթից անոթ լցվելու պատճառով կորցնում է իր նախնական համն ու բույրը: Մովաբացիները, որոնց մինչ այժմ ոչ ոք գերեվարված չէր տեսել, անձեռնմխելի գինու պես պահպանեցին իրենց բոլոր տարբերակիչ հատկությունները:
     

Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն  գլուխ 48։1

-------------------------------------------

[11](Էջմիածին թարգմ.) «Իր մանկութիւնից ի վեր Մովաբը հանգի՜ստ էր, իր փառքին էր ապաւինել, ամանից աման չէր թափուել եւ գերութեան չէր գնացել, դրա համար էլ նրա համն իր մէջ էր մնացել, եւ բոյրը չէր չքացել:
(Արարատ թարգմ.) Մովաբն իր մանկությունից ի վեր հանգիստ էր և գինու պես հանդարտ հանգչում էր իր մրուրի վրա. նա անոթից անոթ չթափվեց և տարագրության չգնաց, դրա համար նրա համն իր մեջ մնաց, և բուրմունքը չփոխվեց։
(Գրաբար) Հանգուցեալ էր ի մանկութենէ իւրմէ Մովաբ. եւ յուսացեալ էր ի փառս իւր. եւ ոչ թափեալ աման յամանոյ, եւ ոչ երթեալ ի գերութիւն. վասն այնորիկ կայր համ նորա ի նմին, եւ հոտ նորա ոչ պակասեաց։