Երեմիայի մարգարեության մեկնություն 48։18

Սուրբ Եփրեմ Ասորի

Խոնարհուի՛ր քո փառքից եւ նստի՛ր խոնաւութեան մէջ, ո՛վ դու դուստր, որ բազմել ես Դեբոնում, քանզի Մովաբը կորստեան մատնուեց, վրայ հասաւ քո ամրոցները կործանողը:
     
     «Խոնարհվի՛ր քո փառքից», որն ունեցել ես խաղաղության ժամանակ, «և նստի՛ր» անպատվության մեջ, որը կգա դեպի քեզ  և քեզ փառքի ու ազատության բարձունքներից կնետի ստրկության ամոթի մեջ: Մարգարեն իր խոսքով դիմում է Դեբոնի դստերը։ Բնակիչների բազմության և այնտեղով հոսող ջրերի առատության պատճառով այն մեծ ու փառահեղ քաղաք էր համարվում: «Քանի որ Մովաբի կործանողը», այսինքն՝ Նաբուգոդոնոսորը, «կգա քեզ մոտ և կկործանի քո ամրոցները»։
     

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Խոնարհուի՛ր քո փառքից եւ նստի՛ր խոնաւութեան մէջ, ո՛վ դու դուստր, որ բազմել ես Դեբոնում, քանզի Մովաբը կորստեան մատնուեց, վրայ հասաւ քո ամրոցները կործանողը:
     
     «Խոնարհվի՛ր քո փառքից», այսինքն՝ վերևից դեպի ներքև։
     Այնպես որ, ոչ մի տեղ մխիթարություն չի լինի, քանի որ երբ Աստված դժբախտություն բերի, ո՛չ մարմնի ուժը, ո՛չ իմաստությունը և ո՛չ էլ մի ուրիշ բան չի օգնի:
     

Ա. Լոպուխին

«Իջի՛ր մեծության բարձունքից և նստի՛ր ծարավի, դո´ւստր, Դիբոնի բնակիչ, որովհետև Մովաբը կործանողը գալու է քեզ վրա և քարուքանդ է անելու քո ամրությունները»։ (Սինոդական թարգմ.) [18]
     
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն  գլուխ 48։1

------------------------------------

[18](Էջմիածին թարգմ.) Խոնարհուի՛ր քո փառքից եւ նստի՛ր խոնաւութեան մէջ, ո՛վ դու դուստր, որ բազմել ես Դեբոնում, քանզի Մովաբը կորստեան մատնուեց, վրայ հասաւ քո ամրոցները կործանողը:
(Արարատ թարգմ.) Իջի՛ր փառքից և նստի՛ր ծարավի գետնի վրա, ո՛վ Դեբոնում բնակվող դուստր, որովհետև Մովաբը կործանողը քեզ վրա է հարձակվելու և քարուքանդ է անելու քո ամրությունները։
(Գրաբար) Էջ ի փառաց, եւ նիստ ի Գիջի ետեղակալ դուստրդ Դեբովնայ, զի կորեաւ Մովաբ. եհաս ապականիչ ամրոցաց քոց։