Երեմիայի մարգարեության մեկնություն 48։6

Սուրբ Եփրեմ ասորի

փախէ՛ք ու փրկեցէ՛ք ձեր անձերը ու կը լինէք ինչպէս անապատի ցիռ:
     
     Այս բառերով մարգարեն դիմում է մովաբացիներին: Այնպես է դիմում, կարծես նրանք իր առջև լինեն: Եվ նրանց խորհուրդ է տալիս փախչելով փրկվել շտապով իրենց մոտեցող աղետից: «Եղե՛ք ինչպես անապատի ցիռը», եղե՛ք ամայի վայրում մնացած ծառի նման, որին նետը չի հասնում, և որին թշնամին չի մոտենում: Այդպես է ասում, քանի որ մովաբացիների համար հեշտ էր իրենց շրջապատող ընդարձակ ու անմարդաբնակ անապատում թաքնվելը:
     

Ա. Լոպուխին

«Փախե՛ք, փրկե՛ք ձեր կյանքը և անապատի մերկ ծառի պե՛ս եղեք»։ (Սինոդական թարգմ.) [6]
     
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն  գլուխ 48։1

------------------------------------

[6](Էջմիածին թարգմ.) փախէ՛ք ու փրկեցէ՛ք ձեր անձերը ու կը լինէք ինչպէս անապատի ցիռ:
(Արարատ թարգմ.) Փախե՛ք, ձեր անձն ազատե՛ք և անապատում մոշենու պե՛ս եղեք։
(Գրաբար) փախերուք՝ եւ ապրեցուցէք զանձինս ձեր. եւ եղիջիք իբրեւ զցիռ յանապատի։