Երեմիայի մարգարեության մեկնություն 49։3

  Ա. Լոպուխին

«Ողբա՛, Եսեբոն, որովհետև Գային կործանվեց. աղաղակե՛ք, Ռաբբայի դուստրեր, քո՛ւրձ հագեք, արտասվե՛ք և դեսուդե՛ն վազեք այգիներում, որովհետև Մաղքոմը գերության պիտի մատնվի իր քահանաների ու իշխանների հետ»։ (Սինոդական թարգմ.) [3]
     
     «Գեհ»–ը Հորդանանից այն կողմ՝ Եսեբոնից հյուսիս գտնվող քաղաք է:
     «Ռաբայի դուստրերը» ամմոնական փոքր քաղաքներ են, որոնք կախված էին Ռաբայից:
     «Այգիների շուրջը թափառե՛ք», այսինքն՝ դուք ապրելու տեղ չեք ունենա, քանի որ քաղաքները կկործանվեն:  Մեկ այլ ընթերցմամբ. «Ձեզ  կտրվածքներով (այսինքն՝ մարմինը խեղելով) վնասե՛ք»:
     
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն  գլուխ 49։1

------------------------------

[3](Էջմիածին թարգմ.) Աղաղակի՛ր, Եսեբո՛ն, որովհետեւ Գեհը կործանուեց, բողո՛ք բարձրացրէք, ո՛վ Ռաբայի դուստրեր, քո՛ւրձ հագէք, մոլեգնեցէ՛ք, սգացէ՛ք եւ ցանկապատերի շուրջն այս ու այն կո՛ղմ թափառեցէք, որովհետեւ Մեղքոմն իր քրմերի ու իշխանների հետ միասին գերի է գնում:
(Արարատ թարգմ.) Ողբա՛, ո՛վ Եսեբոն, որ Գային կործանվեց, աղաղակե՛ք, ո՛վ Ռաբբայի դուստրեր, քո՛ւրձ հագեք, սգացե՛ք և փարախում դեսուդե՛ն վազեք, որովհետև Մեղքոմն իր քահանաների ու իշխանների հետ պիտի տարագրվի։
(Գրաբար) Գուժեա Եսեբոն՝ զի կորեաւ գեհ. բողոք բարձէք դստերք Հռաբայ, քրձզգածք եղերուք՝ եւ մոլորեցարուք. սուգ առէք՝ եւ յայսկոյս յայնկոյս ընթացարուք զցանկովք. զի Մեղքովմ ի գերութիւն երթիցէ, քուրմք նորա եւ իշխանք ի միասին։