Երեմիայի մարգարեության մեկնություն 50։3

Սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացի

Արդարեւ, հիւսիսից նրա վրայ յարձակուեց մի ազգ, որը նրա երկիրն աւերակ պիտի դարձնի, եւ ոչ ոք չպիտի բնակուի այնտեղ՝ մարդուց մինչեւ անասուն, որովհետեւ բոլորը պիտի քանդուեն ու գնան»:
   
    Այսպիսով՝ Աստված Կյուրոսի ձեռքը մատնեց ամբարտավան և անսանձ, ցանկացած գարշանքի մայր ու սնուցող Բաբելոնը: Եվ դա պարզ է դառնում, երբ Նա  Եսայու միջոցով  ասում է. «Այսպես է ասում Տեր Աստված իր օծյալ Կյուրոսին. «Ես բռնեցի քո աջ ձեռքը, որպեսզի ազգերին հնազանդեցնեմ քեզ, խորտակեմ Թագավ. զորությունը, բացեմ քո առաջ դռները, և քաղաքները չփակվեն: Ես կընթանամ քո առջևից, կհարթեցնեմ լեռները, կխորտակեմ պղնձե դռները և կփշրեմ երկաթե նիգերը» (Ես. 45:1–2):
   

Ա. Լոպուխին

«Որովհետև հյուսիսից նրա դեմ է դուրս եկել մի ժողովուրդ, որը նրա երկիրն ամայություն պիտի դարձնի, և ոչ ոք` մարդուց մինչև անասուն, չի բնակվի այնտեղ, բոլորը պիտի շարժվեն ու հեռանան»։ (Սինոդական թարգմ.) [3]
   
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն   գլուխ 50:1

-----------------------------------------

[3](Էջմիածին թարգմ.) Արդարեւ, հիւսիսից նրա վրայ յարձակուեց մի ազգ, որը նրա երկիրն աւերակ պիտի դարձնի, եւ ոչ ոք չպիտի բնակուի այնտեղ՝ մարդուց մինչեւ անասուն, որովհետեւ բոլորը պիտի քանդուեն ու գնան»:
(Արարատ թարգմ.) Որովհետև հյուսիսից նրա դեմ մի ազգ եկավ, որը նրա երկիրն ամայություն պիտի դարձնի, և այնտեղ բնակվող չի լինի, մարդ ու անասուն պիտի փախչեն հեռանան»։
(Գրաբար) Զի ել ի վերայ նորա ազգ ի հիւսւսոյ. նա դիցէ զերկիր նորա յապականութիւն. եւ ոչ ոք իցէ որ բնակիցէ ի նմա ի մարդոյ մինչեւ յանասուն. զի խախտեցան եւ գնացին։