Երեմիայի մարգարեության մեկնություն 50։9

Սուրբ Եփրեմ Ասորի

Ահա ես ոտքի պիտի հանեմ եւ հիւսիսի երկրից բաբելացիների վրայ պիտի բերեմ մեծամեծ ազգերի բազմութիւններ, որոնք ճակատ պիտի կազմեն նրա շուրջը, եւ նա պիտի գրաւուի նոյնքան հաստատ, որքան հմուտ պատերազմողի նետը, որ չի վրիպում:
     
     Մեդացիները, ելամիտացիները, պարսիկները և նրանց կողմից նվաճած թագավորությունները:
     

 Ա. Լոպուխին

«Որովհետև, ահա, Ես հյուսիսային երկրից պիտի բարձրացնեմ և Բաբելոնի դեմ պիտի բերեմ մեծամեծ ժողովուրդների բազմությունը, և շարվելու են նրա դեմ, ու նա գրավվելու է. նրանց նետերը, հմուտ մարտիկի նետերի պես, դատարկաձեռն չեն վերադառնում»։ (Սինոդական թարգմ.) [9]
     
     Թշնամիների նետերը համեմատվում են լավ մարտիկների հետ, ովքեր հետ չեն վերադառնում առանց ավարտին հասցնելու իրենց համար նախատեսված գործը (հմուտ ռազմիկ, ավելի ճիշտ՝  որպես հմուտ մարտիկ):
     
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն   գլուխ 50:1

----------------------------------

[9](Էջմիածին թարգմ.) Ահա ես ոտքի պիտի հանեմ եւ հիւսիսի երկրից բաբելացիների վրայ պիտի բերեմ մեծամեծ ազգերի բազմութիւններ, որոնք ճակատ պիտի կազմեն նրա շուրջը, եւ նա պիտի գրաւուի նոյնքան հաստատ, որքան հմուտ պատերազմողի նետը, որ չի վրիպում:
(Արարատ թարգմ.) Որովհետև ես ահա պիտի զարթնեցնեմ և հյուսիսի երկրից Բաբելոնի դեմ բերեմ մեծամեծ ազգերի բազմությունը։ Նրանք շարվելու են նրա դեմ, և այնտեղից նա կգրավվի, նրանց նետերը հմուտ մարտիկի պես են. դատարկաձեռն չեն վերադառնում։
(Գրաբար) Զի ահաւասիկ ես յարուցից՝ եւ ածից ի վերայ բաբելացւոց զժողովս ազգաց մեծամեծաց յերկրէ հիւսւսոյ, եւ ճակատեսցին զնովաւ, եւ անտի ըմբռնեսցի։ իբրեւ նետ՝ իմաստուն պատերազմողի որ ոչ դարձցի ունայն։