Ա. Լոպուխին
«Հինգերորդ ամսին, ամսվա տասներորդ օրը, որը Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորի` Բաբելոնի թագավորի տասնիններորդ տարին էր, Նաբուզարադան թիկնապահապետը, որը Բաբելոնի թագավորի առաջ էր կանգնում, եկավ Երուսաղեմ»։ (Սինոդական թարգմ.) [12]
12-16 համարները Դ Թագավ. 25:8–12 համարների կրկնությունն են: Դ Թագավ. 25:8–ը ցույց է տալիս, որ Նաբուզարդանի ժամանումը և տաճարի այրումը տեղի են ունեցել հինգերորդ ամսի յոթերորդ օրը, իսկ Երեմիան երկուսն էլ առնչում է տասներորդ օրվան: Դժվար թե հնարավոր լինի որոշել, թե որ ամսաթիվն է ավելի ճշգրիտ:
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 52։1
-----------------------------------------
[12](Էջմիածին թարգմ.) Հինգերորդ ամսին, ամսի տասին, - դա բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքայի տասնիններորդ տարին էր, - բաբելացիների արքայի առջեւ նրա սպասին կանգնող Նաբուզարդան դահճապետը եկաւ,
(Արարատ թարգմ.) Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորի տասնիններորդ տարվա հինգերորդ ամսին՝ ամսի տասին, Երուսաղեմ եկավ Նաբուզարադան թիկնապահապետը, որը Բաբելոնի թագավորի առաջ էր կանգնում։
(Գրաբար) Եւ յամսեանն հինգերորդի որ աւր տասն էր ամսոյն. այն ամ իննուտասն էր Նաբուքոդոնոսորայ արքային բաբելացւոց. եկն Նաբուզարդան դահճապետ որ կայր առաջի արքային բաբելացւոց։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: