Երեմիայի մարգարեության մեկնություն 6:11

Ա. Լոպուխին

«Ուստի Ես լցված եմ Տիրոջ զայրույթով, չեմ կարող այն զսպել իմ մեջ. այն թափելու եմ փողոցի երեխաների վրա և երիտասարդների հավաքի վրա. պիտի վերցվեն մարդը` կնոջ հետ, ծերը՝ տարիքն առածի հետ»։ (Սինոդական թարգ․)[11]
   
   Ինքը մարգարեն այնքան է լցված աստվածային բարկության հրով, որ այլևս չի կարողանում այն  իր մեջ պահել ու այժմ բոլորի համար կործանում է կանխատեսելու:
   
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 6:9
--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) Ես լցուեցի բարկութեամբ ու զսպեցի այն իմ մէջ, բայց նրանց չմեռցրի: «Ես այն դուրս պիտի թափեմ տղաների վրայ, նաեւ՝ երիտասարդների բազմութեան վրայ. այր ու կին առհասարակ գերեվարուելու են, ծերը եւ հասուն տարիք ունեցողները քշուելու են:
(Արարատ թարգ․) Սակայն Տիրոջ զայրույթով լիքն եմ, հոգնել եմ զսպելուց։ «Թափի՛ր երեխաների վրա՝ փողոցում, և երիտասարդների հավաքի վրա, որովհետև պիտի բռնվեն մարդը կնոջ հետ, ծերը՝ տարիքն առածի հետ։
(Գրաբար) Եւ ես զբարկութիւն իմ լցի եւ արգելի, եւ ոչ վախճանեցի զնոսա։ հեղից ի վերայ տղայոց արտաքուստ. եւ ի ժողովս երիտասարդաց ի միասին. զի այր եւ կին առհասարակ ըմբռնեսցին. ծեր՝ հանդերձ կատարելովն աւուրբք ընկրկեսցին։