Երեմիայի մարգարեության մեկնություն 6:15

Երանելի Հերոնիմոս Ստրիդոնացի

«Պղծություն գործելիս արդյո՞ք ամաչում են նրանք: Ո՛չ, նրանք բոլորովին չեն ամաչում ու չեն էլ կարմրում: Դրա համար ընկնելու են ընկածների մեջ, և Իմ այցելության ժամանակ նրանք տապալվելու են»,— ասում է Տերը:
   
   Պղծություն գործելիս արդյո՞ք ամաչում էին նրանք: Ավելի մեծ մեղքի համար նրանք չէին ամաչում և կարմրել չգիտեին: Այն ավելի արտահայտիչ է եբրայերենում: Ասվում է, թե այդքան շատ հանցագործություններ կատարելով՝ չամաչեցի՞ն արդյոք նրանք: Ո՛չ, նրանք անփութությամբ էլ ավելի մեծացրին մեղքը և կարմրել չիմացան: «Չգիտեին»–ը այստեղ դրվել է «չցանկացան»–ի փոխարեն կամ էլ ծայրահեղ անփութությամբ և կոպտությամբ մեղքի մեջ արմատանալու հետևանքով. նրանք նույնիսկ չէին կարող դա հասկանալ:
   «Դրա համար ընկնելու են ընկածների մեջ և իմ այցելության ժամանակ նրանք տապալվելու են», ասում է Տերը: Քանի որ նրանք չգիտեին, թե ինչ է ամոթը, և ոչ միայն գործեր չունեին, այլ նաև նույնիսկ` ապաշխարության հասկացություն և զգացողություն, ուստի դրա համար կընկնեն նաև նրանք, ովքեր նախկինում կանգնած էին նրանց մեջ: Նրանք պարտվելու են իրենց մեղքերով, և երբ այցելության և նրանց պատժելու ժամանակը գա, կկիսեն բոլոր ընկածների ճակատագիրը: Մեծ ամբարշտություն է ոչ միայն չվախենալը, այլև նույնիսկ մեղքերը հասկանալ չցանկանալը և լավ ու վատ արարքների միջև որևէ տարբերություն չդնելը:
   

Ա. Լոպուխին

««Արդյո՞ք նրանք ամաչում են պղծություններ գործելիս. ոչ, բնավ չեն ամաչում ու չեն կարմրում։ Դրա համար պիտի ընկնեն ընկնողների հետ, և Իմ այցելության ժամանակ պիտի տապալվեն», - ասում է Տերը»։ (Սինոդական թարգ․)[15]
   
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 6:9
--------------------------------
[15](Էջմիածին թարգ․) Խայտառակ եղան, որովհետեւ ձախողուեցին, բայց ամօթի զգացում ունեցողների պէս չպատկառեցին եւ իրենց կրած անարգանքի մասին չմտածեցին, դրա համար էլ իրենց կործանումն են գտնելու, եւ երբ իրենց պատժելու լինեմ՝ բնաջնջուելու են», - ասում է Տէրը:
(Արարատ թարգ․) Պիղծ բաներ անելիս արդյոք ամաչո՞ւմ են. բնավ չեն ամաչում, պատկառել չգիտեն։ Դրա համար ընկնողների հետ պիտի ընկնեն, և երբ ես նրանց պատժելու համար այցելեմ, պիտի տապալվեն»,- ասում է Տերը։
(Գրաբար) Յամաւթ եղեն զի պակասեցան. եւ ոչ որպէս ամաչեցեալք ամաչեցին, եւ զանարգանս իւրեանց ոչ առին ի միտ։ վասն այնորիկ անկցին ի կործանումն իւրեանց. եւ ի ժամանակի այցելութեան իւրեանց սատակեսցին, ասէ Տէր։