Երեմիայի մարգարեության մեկնություն 6:19

Հովհաննես Ավագ քահանա Կրանշտադտսկի

Լսի´ր, երկի´ր. ահա´, Ես այս ժողովրդի վրա կործանում եմ բերելու՝ որպես իրենց դիտավորությունների պտուղ. քանի որ նրանք Իմ խոսքերը չլսեցին և Իմ օրենքը մերժեցին։
   
   Պատերազմները, հիվանդությունները և այլ դժբախտություններ բժշկության գործիքներ են ամենօրհնյալ  Երկնավոր Հոր ձեռքին: Երբ ժողովուրդը ամբարիշտ է, նրա զոհաբերությունները Աստծուն հաճելի չեն:
   

Ա. Լոպուխին

«Լսի՛ր, երկի՛ր. ահա, Ես այս ժողովրդի վրա կործանում եմ բերելու՝ նրանց խորհուրդների պտուղը. որովհետև նրանք Իմ խոսքերը չլսեցին և Իմ օրենքը մերժեցին»։ (Սինոդական թարգ․)[19]
   
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 6:18
--------------------------------
[18](Էջմիածին թարգ․) Լսի՛ր, երկի՛ր, ահաւասիկ ես այդ ժողովրդի վրայ չարիքներ եմ բերելու՝ իբրեւ իրենց ապստամբութեան պտուղ, որովհետեւ իմ խօսքերին չանսացին եւ իմ օրէնքը մերժեցին:
(Արարատ թարգ․) Լսի՛ր, ո՛վ երկիր, ահա ես այս ժողովրդի վրա չարիք եմ բերելու՝ նրանց խորհուրդների պտուղը, որովհետև ուշադրություն չդարձրին իմ խոսքերին և իմ օրենքը մերժեցին։
(Գրաբար) Լուր երկիր, ահաւադիկ ես ածից ի վերայ ժողովրդեանդ այդորիկ չարիս, ըստ պտղոյ ապստամբութեան իւրեանց. զի բանից իմոց ոչ անսացին, եւ զաւրէնս իմ մերժեցին։