Երեմիայի մարգարեության մեկնություն 6:20

 Երանելի Հերոնիմոս Ստրիդոնացի

Իմ ինչի՞ն են պետք խունկը, որը գալիս է Սաբայից, և անուշահոտ խնկեղեգը` հեռավոր երկրից. ձեր ողջակեզները ընդունելի չեն, և ձեր զոհերը ինձ հաճելի չեն։   
   
   Ինչի՞ համար եք Ինձ Սաբայից խունկ բերում  և հեռավոր երկրից անուշահոտ խնկեղեգ: Ինձ համար ձեր ողջակեզները տհաճ են, և ձեր զոհաբերությունները հաճելի չեն: Բոլորը գիտեն, որ խունկը գալիս է Սաբայից, որտեղից էլ ծագում է Վերգիլիոսի հայտնի տողը. «…և հարյուրավոր զոհասեղաններ են ծխում Սաբայից բերված խնկով» (Էնեադ 1): Եվ ինչ վերաբերում է խնկեղեգին (այն եբրայերենով կոչվում է «сапе»: Սակայն Յոթանասնիցը և Թեոդորիտոնը խնկեղեգի փոխարեն թարգմանել են դարչին (cinnamum)), ապա մարգարեի խոսքը վկայում է, որ այն գալիս է հեռավոր երկրից: Հավանաբար ակնարկվում է Հնդկաստանը, որտեղից Կարմիր ծովով շատ համեմունքներ էին գալիս: Բժիշկները այս տեսակի քսուքը  անվանում են «χασίαν σύριγγος»: Իմաստը հետևյալն է. «Ապարդյուն են «мѵра–մյուռայի» (ենթադրաբար` խնկի) պատրաստման համար Ինձ օրենքով սահմանված համեմունքներ բերելը և ողջակեզների մատուցումը, քանի որ դուք օրենքում տրված Իմ կամքը չեք կատարում՝ ըստ Իմ հետևյալ խոսքի. «Քանի որ նրանք Իմ խոսքերը չլսեցին և Իմ օրենքը մերժեցին»»: Սա հատկապես վերաբերում է նրանց, ովքեր զոհեր են մատուցում աղքատներից գողացվածից ու կողոպտվածից և կարծում են, որ անարդարության ճանապարհով կատարած ողորմության միջոցով  կարող են քավել մեղքը: Սուրբ գիրքն ասում է. «Մարդս իր հարստութեամբ փրկագնում է իր անձը» (Առակաց. 13.8):  Այսինքն՝ պետք է հավաքել ոչ թե անարդարությամբ, այլ աշխատանքով ու ճշմարտությամբ:
   

Ա. Լոպուխին

«Իմ ինչի՞ն է պետք կնդրուկը, որը գալիս է Սաբայից, և անուշահոտ խնկեղեգը՝ հեռավոր երկրից։ Ձեր ողջակեզներն ընդունելի չեն, և ձեր զոհերը հաճելի չեն Ինձ»։ (Սինոդական թարգ․)[20]
   
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 6:18
--------------------------------
[20](Էջմիածին թարգ․) Ինչի՞ համար է խունկն այդ, որ բերում ես ինձ Սաբայից, եւ կինամոնը՝ հեռաւոր երկրից. ձեր ողջակէզներն ընդունելի չեն, եւ ձեր զոհերն ինձ հաճելի չեն»:
(Արարատ թարգ․) Ինչո՞ւ ինձ համար Սաբայից կնդրուկ գա, և անուշահոտ խնկեղեգ՝ հեռու երկրից։ Ձեր ողջակեզներն ընդունելի չեն, և ձեր զոհերն ինձ հաճելի չեն։
(Գրաբար) Ընդէ՞ր է այդ զի բերես ինձ խունկս ի Սաբայ, եւ կինամոմոն յերկրէ հեռաստանէ։ Ողջակէզքն ձեր՝ չեն ընդունելի, եւ զոհք ձեր ինձ ոչ քաղցրացան։