Երանելի Հերոնիմոս Ստրիդոնացի
22-23․ Այսպես է ասում Տերը. «Ահա ժողովուրդ է գալիս հյուսիսային երկրից, և մեծ ազգ է ելնում երկրի ծայրերից: Նետ և վահան է բռնում, նա դաժան է (կամ անամոթ) և չի ողորմում, նրա ձայնը աղմկում է ծովի պես, և ձիերով է սլանում, շարված է մեկ մարդու պես՝ քեզ հետ կռվելու համար, դո՛ւստր Սիոնի»:
Այս մարգարեությունը հատկապես արվում է բաբելոնացիների մասին, ովքեր ելնելու են Երուսաղեմի ժողովրդի դեմ: Ռազմիկների զինվելու և ներխուժման բոլոր եղանակները պատկերվում են, որպեսզի այս խոսքերից վախենալով` ջախջախվածներին ապաշխարության բերեն և [այդպիսով] շարժեն ամենողորմ Աստծու գթասրտությունը: Եվ Նրան աղաչել է հորդորում, երբ ասում է. «քո դեմ, դո՛ւստր Սիոնի»: Մենք այս վկայությունը կարող ենք օգտագործել հալածանքների ժամանակ, երբ սատանան ուժգին մոլեգնում է, և ոչ մի գթասրտություն չկա, ու հակառակորդները ճնշում են ծովի ուժեղ ալիքների նման:
Ա. Լոպուխին
22-23․ «Այսպես է ասում Տերը. «Ահա, մի ժողովուրդ է գալիս հյուսիսի երկրից, և մի մեծ ժողովուրդ է բարձրանում երկրի ծայրերից»»։[22] «Իրենց ձեռքերում աղեղ և նիզակ են բռնել. նրանք անգութ և անողորմ են, նրանց ձայնը որոտում է ծովի նման, և հեծնում են ձիերի վրա` մեկ մարդու պես, որպեսզի կռվեն քո դեմ, Սիոնի՛ դուստր»։ (Սինոդական թարգ․)
Պատերազմ պատրաստե՛ք նրա դեմ, եկեք նրա դեմ ելնենք կեսօրին. վա՜յ մեզ, որովհետև ցերեկն անցավ, և վրա հասան երեկոյի ստվերները: Եկե´ք գիշերով ելնենք և խորտակենք նրա պալատները: Զորությունների Տերն այսպես է ասում. Փա´յտ կտրեցեք և պատնե´շ կառուցեք Երուսաղեմի դեմ. այս քաղաքը պետք է պատժվի. նրա մեջ մշտապես բռնություններ են»:
Մարգարեն այստեղ ակնհայտորեն նկատի ունի բաբելոնացիներին (1։15, 4։15 համարներ): «Սիոնի դուստրը» հիմնականում Երուսաղեմի բնակչությունն է:
22-26․ «Այսպես է ասում Տերը. «Ահա, մի ժողովուրդ է գալիս հյուսիսի երկրից, և մի մեծ ժողովուրդ է բարձրանում երկրի ծայրերից»»։ «Իրենց ձեռքերում աղեղ և նիզակ են բռնել. նրանք անգութ և անողորմ են, նրանց ձայնը որոտում է ծովի նման, և հեծնում են ձիերի վրա` մեկ մարդու պես, որպեսզի կռվեն քո դեմ, Սիոնի՛ դուստր»։ «Մենք լսեցինք նրանց մասին լուրը, և մեր ձեռքերը թուլացան, վիշտը համակեց մեզ, տանջանքը` ծննդաբերող կնոջ պես»։ «Դուրս մի՛ եկեք դաշտ և մի՛ քայլեք ճանապարհով, որովհետև թշնամու սուրն է` սարսափ բոլոր կողմերից»։ «Իմ ժողովրդի դուստր, գոտեպնդվի՛ր քուրձով և մոխի՛ր շաղ տուր քեզ վրա, ողբա՛ կարծես քո միակ որդու մահվան համար, դառնորեն արտասվի՛ր. որովհետև հանկարծակի մեզ վրա պիտի գա կործանողը»։
Երուսաղեմին սպառնացող վտանգը
Տերը հրեաներին հայտնում է, որ հյուսիսից մի սարսափելի ազգ է Երուսաղեմին մոտենում, և հրեաները սարսափում են այս լուրից: Իր հերթին մարգարեն իր ժողովրդին բողոքելու է հրավիրում:
--------------------------------
[22](Էջմիածին թարգ․) Այսպէս է ասում Տէրը. «Ահաւասիկ զօրք է գալիս հիւսիսից, մի մեծ ազգ: Երկրի ծագերից յառնելու են բազում թագաւորներ,
(Արարատ թարգ․) Տերն այսպես է ասում. «Ահա մի ժողովուրդ է գալիս հյուսիսի երկրից, և մի մեծ ազգ է արթնանում երկրի ծայրերից։
(Գրաբար) Այսպէս ասէ Տէր. Ահաւադիկ զաւր գայ ի հիւսւսոյ, ազգ մեծ. թագաւորք բազումք զարթիցեն ի ծագաց երկրէ,

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: