Երեմիայի մարգարեության մեկնություն 6:24

Երանելի Հերոնիմոս Ստրիդոնացի

Նրանց մասին լուրն առանք, և մեր ձեռքերը թուլացան. ծննդկանի երկունքի պես վշտերը պաշարեցին մեզ:
   
   «Նրա մասին լուրն առանք, և մեր ձեռքերը թուլացան. ծննդկանի երկունքի պես վշտերը պաշարեցին մեզ,—  այսպես է պատասխանում ժողովուրդը, ում մարգարեն կամ, ավելի ճիշտ, մարգարեի միջոցով Տերը սպառնում է բաբելոնացիներով: Թշնամիները դեռ չեն եկել, բայց նրանք արդեն պարտվել են վախից, չեն կարողանում ձեռքները բարձրացնել, և վիշտը պատել է նրանց, ինչպես ցավը՝ ծննդաբերող կնոջը, որից ավելի ծանր ցավ չկա, ինչպես հաստատում են այն կրածները:

   

Ա. Լոպուխին

24-25․ «Մենք լսեցինք նրանց մասին լուրը, և մեր ձեռքերը թուլացան, վիշտը համակեց մեզ, տանջանքը` ծննդաբերող կնոջ պես»։ [24] «Դուրս մի՛ եկեք դաշտ և մի՛ քայլեք ճանապարհով, որովհետև թշնամու սուրն է` սարսափ բոլոր կողմերից»։(Սինոդական թարգ․)
   
   «Նրանց մասին լուրն առանք, և մեր ձեռքերը թուլացան ծննդկանի երկունքի պես, վշտերը պաշարեցին մեզ: Դուրս մի՛ եկեք հանդերը և մի՛ գնացեք ճանապարհներով, որովհետև ամենուր թշնամական սուր է, սարսափ է բոլոր կողմերից»,
 ասում է Սիոնում ապրող ժողովուրդը:
   
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 6:22
--------------------------------
[24](Էջմիածին թարգ․) Նրանց լուրն առանք, եւ մեր ձեռքերը թուլացան. ծննդկանի երկունքի պէս մեզ պաշարեցին նեղութիւնները:
(Արարատ թարգ․) Նրա լուրը լսեցինք, մեր ձեռքերը թուլացան. նեղությունը մեզ համակեց ծննդկանի երկունքի ցավի պես։
(Գրաբար) լուաք զլուր նոցա՝ եւ լքան ձեռք մեր. նեղութիւնք կալան զմեզ իբրեւ երկունք ծննդականի։