Ա. Լապուխին
29-30․ «Փուքսը հրաբորբոք եղավ, կապարը հալվեց կրակից. հալեցնողը զուր հալեցրեց, որովհետև չարերը չառանձնացան»։ [29] ««Մերժված արծաթ» են կոչելու նրանց, որովհետև Տերը մերժեց նրանց»։ (Սինոդական թարգ․)
Իր ժողովրդին մետաղական հանքանյութի հետ համեմատելով՝ մարգարեն հալեցնողի նման ցանկանում էր խարամները կամ խառնուրդները առանձնացնել արծաթից: Բայց ամեն ինչ ապարդյուն է, քանզի խարամները կամ չար մարդիկ չեն առանձնանում: Պարզվում է, որ բոլոր հրեաները ամբողջովին միատարր զանգված են. մի կապար:
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 6:27
--------------------------------
[29](Էջմիածին թարգ․) Փուքսերը ոչնչացան կրակից, կապարն սպառուեց, արծաթագործը զուր է չարչարւում: Նրանց չարիքները չհալուեցին:
(Արարատ թարգ․) Փուքսը հրաբորբոք եղավ, կապարը կրակից հալվեց, հալեցնողը զուր է հալեցնում, որովհետև չարերը չառանձնացան։
(Գրաբար) Պակասեցին փուքք ի հրոյ. պակասեաց կապար. զուր աշխատի արծաթագործն, եւ նոցա չարիքն ոչ հալեցան։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: