Երեմիայի մարգարեության մեկնություն 7:11

Հովհաննես Ավագ քահանա Կրանշտադտսկի

«Մի՞թե ձեր աչքերում այս տունը, որն Իմ անունն է կրում, ավազակների որջի չի վերածվել: Ահա՛, Ես դա տեսա»,— ասում է Տերը:
   
   Իրենց  ուղղման վերաբերյալ անհոգ մեղավորները Տիրոջ տուն մտնելու արժանի չեն. «Մի՞թե ձեր աչքերում այս տունն ավազակների որջի չի վերածվել»:  Այնտեղ պետք է մտնեն մեղավորները՝ իրենց մաքրելու, և արդարները՝ առաքինության մեջ իրենց կատարելագործելու համար:
   

Երանելի Հերոնիմոս Ստրիդոնացի

«Մի՞թե ձեր աչքերում այս տունը, որն Իմ անունն է կրում, ավազակների որջի չի վերածվել: Ահա՛, Ես դա տեսա»,— ասում է Տերը:
   
   «Մի՞թե ձեր աչքերում այս (կամ Իմ) տունը, որն Իմ անունն է կրում, ավազակների որջի չի վերածվել: Ահա՛, Ես դա տեսա»,— ասում է Տերը: Կարծում եմ, որ Ավետարանը այստեղից է վերցրել, որտեղ գրված է. «Իմ տունը աղոթքի տուն պիտի կոչվի, իսկ դուք ավազակների որջի եք վերածել այդ» (Մատթ. 21։13), կամ ինչպես գրված է մեկ այլ Ավետարանում. «Իմ Հոր Տունը վաճառատան մի՛ վերածեք» (Հովհ․ 2։16): Աստծո եկեղեցին գողերի որջի է վերածվում, երբ այնտեղ մշտապես տեսնում ես  գողություններ, սպանություններ, շնություն, սրբապղծություններ, երդմնազանցություններ, հերետիկոսական հեյրուրանքներ և ամեն տեսակի անօրինություններ, երբ նրա իշխանները այրվում են փողասիրության կրակով, երբ աղքատը, կամ ավելի շուտ ոչ թե աղքատը, անարժանը հարստության է տիրապետում, որոնցով ժամանակին շնորհներ էին ձեռք բերում: Հետևաբար Տերն ավելացնում է. «Ես, ԵՍ ԵՄ, Ես տեսա: Աչքերս տեսան այն, ինչը դուք թաքնված եք համարում. գանձերի խավարը չի վրիպում Իմ տեսողությունից: «Նա, որ հարուստ էր, ձեզ համար աղքատացավ» (Բ Կորնթ. 8։9), այժմ ամաչում է  հարստությունից և ասում.  «Բայց վա՜յ ձեզ՝ հարուստներիդ, որովհետև դուք ձեր մխիթարությունը ստացել եք»» (Ղուկ․ 6։24):
   

Ա. Լոպուխին

««Մի՞թե ձեր աչքին ավազակների որջ չի դարձել այս տունը, որն Իմ անունով է կոչված։ Ահա, Ես տեսա դա», - ասում է Տերը»։ (Սինոդական թարգ․)[11]
   
   Հրեաներն իրենք էին տաճարը վերածել որջի կամ քարանձավի, որտեղ իշխանությունների հետապնդումից ժամանակավորապես թաքնվում էին ավազակները:
   
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 7:1
--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) Միթէ ձեր աչքին աւազակների քարա՞յր է դարձել իմ այս Տունը, որի վրայ իմ անունն է դրուած: Ահաւասիկ ես տեսայ, - ասում է Տէրը:
(Արարատ թարգ․) Մի՞թե ձեզ համար այս տունը, որն իմ անունով է կոչվել, ավազակների քարանձավ է դարձել։ «Ահա ես տեսա»,- ասում է Տերը։-
(Գրաբար) Միթէ այրս աւազակա՞ց եղեւ տունդ իմ. յորոյ վերայ կոչեցեալ է անուն իմ այդր առաջի ձեր. եւ ես ահաւասիկ տեսի ասէ Տէր։