Երանելի Հերոնիմոս Ստրիդոնացի
Գնացե՛ք Իմ տեղը՝ Սելով, որտեղ Ես նախկինում հաստատել էի, որ Իմ անունը լիներ, և տեսե՛ք, թե Ես ինչպես վարվեցի նրա հետ՝ Իսրայելի Իմ ժողովրդի չարության համար:
Գնացե՛ք Իմ տեղը՝ Սելով, որտեղ Ես առաջ հաստատել էի Իմ անունը, և տեսե՛ք, թե Ես ինչպես վարվեցի նրա հետ՝ Իսրայելի Իմ ժողովրդի չարության համար: Ներկայի, «Ահա Տիրոջ տաճարը, Տիրոջ տաճարը, Տիրոջ տաճարն է» ասողներին և թանկարժեք շենքի շքեղությամբ մխիթարվողներին խրատում է անցյալով և հիշեցնում Սելովի պատմությունը, որտեղ ի սկզբանե եղել է Աստծու խորանը: Մի պատմություն, որի մասին գրված է սաղմոսում. «…և կմերժեմ խորանը Սելովի» (Սաղմոս 77։60): Ուստի ինչպես այս վայրը վերածվեց ավերակների և փոշու նույնպես էլ տաճարը կընկնի, երբ այն դառնա այդպիսի մեղավորների բնակարան: Այնպես, ինչպես Սելովն էր տաճարի համար որպես օրինակ ծառայում, այնպես էլ տաճարն է մեզ համար որպես օրինակ ծառայելու, երբ հետևյալ վկայության ժամանակը գա.
«… երբ մարդու Որդին գա, արդյոք երկրի վրա հավատ կգտնի՞» (Ղուկաս 18։8):
Ա. Լոպուխին
«Գնացե՛ք Իմ այն տեղը, որ Սելովում է, ուր Ես նախապես բնակեցրել էի Իմ անունը, և տեսե՛ք, թե Ես ի՛նչ եմ արել նրա հետ՝ Իմ Իսրայել ժողովրդի ամբարշտության պատճառով»։(Սինոդական թարգ․)[12]
Եփրեմի ցեղին պատկանող Սելով քաղաքը մինչև Հեղի քահանայապետի մահը նույնպիսի աստվածապետական կենտրոն էր, ինչպիսին այժմ ծառայում է Երուսաղեմը: Սակայն Հեղիի տան և Իսրայելի ամբողջ ժողովրդի մեղքերի պատճառով այն զրկվեց իր մեծ նախապատվությունից, և այժմ՝ Երեմիայի ժամանակներում, այն միայն ավերակ է:
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 7:1
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) Գնացէ՛ք Սելով՝ իմ այն տեղը, ուր առաջ հաստատել էի իմ անունը, տեսէք, թէ ինչպէ՛ս վարուեցի նրա հետ Իսրայէլի իմ ժողովրդի չարութիւնների պատճառով:
(Արարատ թարգ․) Գնացե՛ք իմ այն տեղը, որ Սելովում է, ուր նախապես իմ անունն էի բնակեցրել, և տեսե՛ք, թե ի՛նչ եմ արել նրան՝ իմ Իսրայել ժողովրդի չարության պատճառով»։
(Գրաբար) զի չոգայք ի տեղին իմ ի սելով, ուր բնակեցուցի զանուն իմ անդ զառաջինն. եւ տեսէք զինչ արարի ընդ նա յերեսաց չարեաց ժողովրդեան իմոյ Իսրայէլի։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: