Ա. Լոպուխին
«Այսպէս է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Ձեր ողջակեզներն ավելացրե՛ք ձեր զոհերի վրա և միսը կերե՛ք»»։ (Սինոդական թարգ․)[21]
«Ողջակեզները ավելացրե´ք զոհերին»: Ողջակեզի ժամանակ կենդանին ամբողջությամբ այրվում էր, իսկ մյուս զոհաբերություններից [կենդանու որոշ] հայտնի մասեր [հատկացվում էին] զոհաբերողներին կամ քահանաներին` օգտագործման համար: Աստված հիմա ասում է, որ նրանք կարող են ուտել նաև ողջակեզները, քանզի Իրեն դրանք հարկավոր չեն, քանի որ դրանք Աստծո հանդեպ անկեղծ սիրո արտահայտություն չեն:
21-28․ «Այսպէս է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Ձեր ողջակեզներն ավելացրե՛ք ձեր զոհերի վրա և միսը կերե՛ք»»։ «Որովհետև Ես ողջակեզների և զոհերի վերաբերյալ ձեր հայրերի հետ չխոսեցի և նրանց պատվիրան չտվեցի այն օրը, երբ նրանց հանեցի Եգիպտոսի երկրից»։ «Այլ այսպիսի պատվիրան տվեցի նրանց. «Լսե՛ք Իմ ձայնը, և Ես կլինեմ ձեր Աստվածը, իսկ դուք կլինեք Իմ ժողովուրդը, և գնացե՛ք այն բոլոր ճամփաներով, որ Ես պատվիրում եմ ձեզ, որպեսզի ձեզ համար լավ լինի»։ «Բայց նրանք չլսեցին ու չխոնարհեցրին իրենց ականջը, և ապրեցին իրենց չար սրտի ներշնչանքով ու համառությամբ, և մեջքով դարձան դեպի Ինձ, այլ ոչ թե` դեմքով»։ «Այն օրից, երբ ձեր հայրերը դուրս եկան Եգիպտոսի երկրից, մինչև այսօր Ես ձեզ մոտ ուղարկեցի Իմ ծառաներին՝ մարգարեներին, ուղարկեցի ամեն օր` վաղ առավոտից»: «Բայց նրանք չլսեցին Ինձ ու չխոնարհեցրին իրենց ականջը, այլ պնդացրին իրենց պարանոցները, իրենց հայրերից ավելի վատ արարքներ գործեցին»։ «Եվ երբ դու նրանց ասես այս բոլոր խոսքերը, նրանք քեզ չեն լսի. և երբ կանչես նրանց, նրանք քեզ չեն պատասխանի»։ «Ուրեմն ասա՛ նրանց. «Ահա այն ժողովուրդը, որը չի լսում իր Տեր Աստծո ձայնը և չի ընդունում խրատը: Ճշմարտությունը կորել է նրանց միջից, այն դուրս է հանվել նրանց բերանից»»։
Հրեաների կողմից Տեր Աստծուն անհնազանդություն ցուցաբերելու ժամանակ զոհերը ևս նրանց ոչ մի օգուտ չեն բերելու: Եթե հրեաները ապավինում են անվտանգությանը` հաշվի առնելով իրենց կողմից տաճարում մատուցվող զոհաբերությունները, ապա այդ հաշվարկն անհիմն է: Աստված ինքնին զոհաբերությունների կարիք չունի: Զոհաբերությունները պետք է ծառայեն միայն որպես Տեր Աստծու հանդեպ հրեաների ունեցած նվիրվածության արտահայտություն, ինչը նրանք իրականում չունեն:
--------------------------------
[21](Էջմիածին թարգ․) Այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. «Ձեր ողջակէզները ձեր զոհերի հետ միասին հաւաքեցէ՛ք եւ մի՛ս կերէք:
(Արարատ թարգ․) Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը, այսպես է ասում. «Ձեր ողջակեզներն ավելացրե՛ք ձեր զոհերի վրա և միսը կերե՛ք։
(Գրաբար) Այսպէս ասէ Տէր զաւրութեանց Աստուած Իսրայէլի. Զողջակէզս ձեր ժողովեցէք հանդերձ զոհիւք ձերովք, եւ կերայք միս։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: