Երեմիայի մարգարեության մեկնություն 7:23

Հովհաննես Ավագ քահանա Կրանշտադտսկի

Բայց այսպիսի պատվիրան տվեցի նրանց. «Իմ ձա´յնը լսեք, և Ես ձեզ համար Աստված կլինեմ, իսկ դուք ինձ համար կլինեք ժողովուրդ և կգնաք իմ այն բոլոր ճանապարհներով, որ Ես ձեզ պատվիրեցի, որպեսզի ձեզ համար լավ լինի»:
       
   Մեր` Աստծուն հնազանդվելը հաճելի է Նրան: Արտաքին զոհաբերությունները հաճելի են ներքին զոհաբերությունների դեպքում: Աստված մեզ ցույց է տվել այն հայտնի ճանապարհը, որով մենք պետք է գնանք` հանուն մեր բարիքի:
   

Ա. Լոպուխին

«Այլ այսպիսի պատվիրան տվեցի նրանց. «Լսե՛ք Իմ ձայնը, և Ես կլինեմ ձեր Աստվածը, իսկ դուք կլինեք Իմ ժողովուրդը, և գնացե՛ք այն բոլոր ճամփաներով, որ Ես պատվիրում եմ ձեզ, որպեսզի ձեզ համար լավ լինի»։ (Սինոդական թարգ․)[23]
   
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 7:22
--------------------------------
[23](Էջմիածին թարգ․) Բայց ա՛յս բանը պատուիրեցի նրանց՝ ասելով. «Ակա՛նջ դրէք իմ ձայնին, եւ ես ձեզ համար Աստուած կը լինեմ, իսկ դուք ինձ համար կը լինէք ժողովուրդ եւ կը գնաք իմ այն բոլոր ճանապարհներով, որ ձեզ պատուիրեցի, որպէսզի լաւ լինի ձեզ համար»:
(Արարատ թարգ․) Այլ այս բանը հրամայեցի նրանց՝ ասելով. Լսե՛ք իմ ձայնը, ես ձեր Աստվածը կլինեմ, և դուք՝ իմ ժողովուրդը, և գնացե՛ք այն բոլոր ճամփաներով, որ ձեզ հրամայեցի, որպեսզի ձեզ համար բարի լինի։
(Գրաբար) Այլ զայս բան պատուիրեցի նոցա՝ եւ ասեմ. Լուարուք ձայնի իմում, եւ ես եղէց ձեզ յԱստուած. եւ դուք եղիջիք ինձ ի ժողովուրդ, եւ գնասջիք յամենայն ճանապարհս իմ զոր պատուիրեցի ձեզ, զի բարի լինիցի ձեզ։