Երանելի Հերոնիմոս Ստրիդոնացի
24-25. Բայց նրանք չլսեցին և չխոնարհեցրին իրենց ականջները. ապրեցին իրենց սրտերի չար խորհուրդներով ու համառությամբ և Ինձ մեջքով կանգնեցին և ոչ թե դեմքով: Այն օրվանից, երբ ձեր հայրերը դուրս եկան Եգիպտոսի երկրից, ես ձեզ մոտ ուղարկեցի իմ բոլոր ծառաներին՝ մարգարեներին, ուղարկեցի ամեն օր՝ վաղ առավոտից։
Բայց նրանք չլսեցին և չխոնարհեցրին իրենց ականջները, այլ նահանջեցին իրենց կամքի (կամ ցանկությունների) և իրենց չար սրտի անօրինությունների մեջ, և Ինձ մեջքով կանգնեցին, և ոչ թե դեմքով, այն օրվանից, երբ նրանց հայրերը դուրս եկան Եգիպտոսի երկրից, նույնիսկ մինչև այսօր: Երբ ես ասացի. «Իմ ձա´յնը լսեք, և Ես ձեզ համար Աստված կլինեմ և այլն», նրանք չլսեցին և չխոնարհեցրին իրենց ականջները, այլ կատարեցին իրենց սրտի ցանկությունները և առաքյալի, անցյալը մոռանալու և առաջ նայելու, մտքի ճիշտ հակառակն արեցին, քանզի նախընտրեցին անցյալը և անտեսեցին ապագան: «Այն օրվանից, երբ նրանց հայրերը դուրս եկան եգիպտացիների երկրից, նույնիսկ մինչև այսօր» բառերով ասում է, որ նրանք այդ ամբողջ միջանկյալ ժամանակն անցկացրել են Տիրոջը անարգելով։ Հետևաբար անհրաժեշտ էր Ավետարանի շնորհը, որը նրանց փրկեց ոչ թե նրանց արժանիքների համար, այլ Տիրոջ ողորմությամբ:
Ա. Լոպուխին
«Բայց նրանք չլսեցին ու չխոնարհեցրին իրենց ականջը, և ապրեցին իրենց չար սրտի ներշնչանքով ու համառությամբ, և մեջքով դարձան դեպի Ինձ, այլ ոչ թե` դեմքով»։ (Սինոդական թարգ․)[24]
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 7։21
--------------------------------
[24](Էջմիածին թարգ․) Սակայն նրանք ինձ չլսեցին, նրանց ականջը չանսաց. հետեւեցին իրենց չար սրտերի խորհուրդներին:
(Արարատ թարգ․) Բայց նրանք չլսեցին ու ականջ չդրեցին և ընթացան իրենց խորհուրդներով, իրենց չար սրտի կամակորությամբ։ Եվ հետ գնացին, ոչ թե առաջ։
(Գրաբար) Եւ ոչ լուան ինձ, եւ ոչ անսաց ունկն նոցա. այլ գնացին ըստ խորհրդոց սրտից իւրեանց չարաց. եւ եղեն յետս եւ ոչ յառաջ,

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: