Երեմիայի մարգարեության մեկնությու 7:28

Հովհաննես Ավագ քահանա Կրանշտադտսկի

Այդ ժամանակ նրանց ասա´. «Ահա, մի ժողովուրդ, որն իր Տեր Աստծու ձայնը չի լսում և խրատներ չի ընդունում: Ճշմարտությունը  հեռացվել է ժողովրդից»:
   
   Ամբողջությամբ նույնը կարելի է ասել նաև մեր մասին: Մենք չենք լսում մեզ հորդորող Աստծուն, մենք չենք ընդունում Նրա խրատները, և  մեր հավատը կործանվել է, այնպես որ մեր շուրթերից այն լսելի չէ:
   

Երանելի Հերոնիմոս Ստրիդոնացի

Այդ ժամանակ նրանց ասա´. «Ահա, մի ժողովուրդ, որն իր Տեր Աստծու ձայնը չի լսում և խրատներ չի ընդունում: Ճշմարտությունը  հեռացվել է ժողովրդից»:
   
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնությու գլուխ 7։27
   

Ա. Լոպուխին

«Ուրեմն ասա՛ նրանց. «Ահա այն ժողովուրդը, որը չի լսում իր Տեր Աստծո ձայնը և չի ընդունում խրատը: Ճշմարտությունը կորել է նրանց միջից, այն դուրս է հանվել նրանց բերանից»»։ (Սինոդական թարգ․)[28]
   
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 7։21
--------------------------------
[28](Էջմիածին թարգ․) Ու դու կ՚ասես նրանց. «Սա այն ազգն է, որ չանսաց իր Տէր Աստծու ձայնին, ոչ էլ խրատ։
(Արարատ թարգ․) Ուրեմն ասա՛ նրանց. Սա այն ազգն է, որ չի հնազանդվում Տիրոջ՝ իր Աստծու ձայնին և խրատ չի ընդունում. հավատարմությունը կորել և կտրվել է նրանց բերանից»։
(Գրաբար) եւ ասասցես առ նոսա. Այս ազգ է որ ոչ լուան ձայնի Տեառն Աստուծոյ իւրեանց. եւ ոչ ընկալան զխրատ։ պակասեցին հաւատք, եւ բարձաւ ճշմարտութիւն ի բերանոց նոցա։