Երեմիայի մարգարեության մեկնություն 7:31

Երանելի Հերոնիմոս Ստրիդոնացի

Նաև Ենոմի որդիների ձորում Տափեթի բարձունքները (զոհասեղանները) հաստատեցին, որպեսզի իրենց որդիներին ու դուստրերին այրեն կրակի մեջ, մինչդեռ այդպիսի հրաման ես նրանց չտվեցի և ոչ էլ մտքովս  անցավ։
   
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 7:30

   

Ա. Լոպուխին

«Եվ կառուցեցին Տոփեթի բարձունքները Ենովմի որդիների հովտում, որպեսզի իրենց որդիներին և իրենց դուստրերին այրեն կրակի մեջ, որը Ես չեմ հրամայել և որն Իմ սրտով չէր»։ (Սինոդական թարգ․)[31]
   

   Ենոմի որդիների ձորում գտնվող Տափեթի բարձունքների մասին բացատրվել է Толк. Библия–ի  2–րդ հատորի  533–րդ էջում: Այդպիսի հրաման ես նրանց չտվեցի արտահայտությամբ Երեմիան այստեղ, ինչպես մյուս տեղերում (Եր. 19։5 և 32։35) ակնհայտորեն խոսում է այն մասին, որ այս ձորում կատարվող զոհաբերությունները արվել են Եհովայի պատվին: Երեխաներին Եհովային զոհաբերելու անհրաժեշտության մասին միտքը կարող էր ծագել Ելքի 13։2 և 12, 22։28 (Միքիա. 6։7) տեղիների ազդեցությամբ:
   
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 7:29
--------------------------------
[31](Էջմիածին թարգ․) Նաեւ Ենոմացիների ձորում Տափեթին բագին կանգնեցրին՝ իրենց տղաներին ու աղջիկներին կրակի մէջ այրելու համար, մինչդեռ այդպիսի հրաման ես նրանց չտուեցի եւ ոչ էլ մտքովս անցկացրի:
(Արարատ թարգ․) Եվ Ենովմի որդու ձորում Տոփեթի Բարձր տեղերը կառուցեցին, որպեսզի կրակով այրեն իրենց որդիներին և իրենց դուստրերին, որ ես չհրամայեցի, և ոչ էլ միտքս եկավ»։
(Գրաբար) եւ շինեցին բագին Տափեթայ, որ է ի ձոր որդւոցն Ենովմայ, այրել զուստերս եւ զդստերս իւրեանց ի հուր. զոր ոչ հրամայեցի նոցա, եւ ոչ զմտաւ ածի ի սրտի իմում։