Երանելի Հերոնիմոս Ստրիդոնացի
32-34․ «Ահա այս բանի համար գալու են օրեր,— ասում է Տերը,— երբ այս տեղն այլևս Տափեթ չեն անվանի, իսկ ձորը ոչ թե կանվանեն Ենոմի որդիների ձոր, այլ Սպանվածների ձոր, իսկ Տափեթում թաղելու են տեղ չլինելու պատճառով: Այդ ժողովրդի դիերը կերակուր պիտի դառնան երկնքի թռչունների և երկրի գազանների համար, և մարդ չի լինելու, որ հալածի դրանց: Հուդայի երկրի քաղաքներից և Երուսաղեմի փողոցներից վերացնելու եմ տոնակատարության ձայները, փեսայի ձայնը և հարսի ձայնը. որովհետև այս երկիրը անապատ կլինի»։
«Հետևաբար օրերը կգան,— ասում է Տերը,— և այլևս չեն կոչվի Տափեթ և Ենոմի որդիների ձոր, այլ՝ Սպանվածների ձոր, և թաղվելու են Տափեթում, որովհետև տեղ չկա։ Այդ ժողովրդի դիերը կերակուր պիտի դառնան երկնքի թռչունների և երկրի գազանների համար, և մարդ չի լինելու, որ հալածի դրանց: Ցույց է տալիս պաշարման ժամանակը և շեշտադրում այն, ինչին նրանք դիմացան Սեդեկիա թագավորի կառավարման իննից տասնմեկերորդ տարիների ընթացքում (Բ Թագ․ գլուխ 25), և ասում է, որ այս հովիտը այլևս «gееnnоm», այսինքն՝ Ենոմի կամ Ենոմի որդիների ձոր չի կոչվելու, այլ շատերի սպանության պատճառով կոչվելու է «Սպանվածների ձոր»։ Եվ այսպիսին կլինի աղետը, որ նախկին պաշտամունքի վայրերում անթիվ գերեզմաններ կլինեն, և ում թաղել չհասցնեն, նրան պիտի տանջեն թռչունները և խժռեն գազանները: Եվ ոչ ոք չի լինի, որ հալածի նրանց, քանզի յուրաքանչյուրը կա´մ կվախենա այդպիսի բաներից, կա´մ հոգնած կլինի հուղարկավորության գործերից: Պարզ է, որ մենք անցնում ենք մոտակայքով, որպեսզի կանգ առնենք այն անհասկանալի տեղերում, որտեղ անհրաժեշտություն է առաջանում: Որովհետև գրքի հսկայական ծավալն ինքնին և, առավել ևս, մեր չափազանց լայնածավալ մեկնությունը կարող է հոգնեցնել ընթերցողներին:
Ա. Լոպուխին
«Դրա համար, ահա, օրեր են գալիս, - ասում է Տերը, - որ այլևս այս վայրը «Տոփեթ» կամ «Ենովմի որդիների հովիտ» չեն կոչելու, այլ` «Սպանության հովիտ», և Տոփեթում պիտի թաղեն այնքան, որ էլ տեղ չի մնա»։ (Սինոդական թարգ․)[32]
«Ահա այս բանի համար…»
Չնայած այդ սարսափելի զոհաբերությունները չեղյալ հայտարարվեցին Օզիա թագավորի կողմից և չվերսկսվեցին Հովակիմի օրոք (սա ակնհայտ է այն բանից, որ «Թագավորների» գրքում նկարագրված Հովակիմի ժամանակ տեղի ունեցած հրեաների պարտությունը վերագրվում է Մանասեի ոճրագործություններին. Դ Թագ․ 24։3, 21։11 և 23, 26), սակայն դրանց չեղարկումից 18 տարի անց էլ (մինչև Հովակիմի 5–րդ տարին) Մանասեի ժամանակակիցները դեռևս ոչ մի տառապանքով չէին քավել այս անօրինական զոհաբերություններին իրենց մասնակցության մեղքը: Հիմա նրանք պետք է պատժվեն։
«Սպանվածների ձոր»: Այստեղ՝ Ենոմացիների որդիների ձորում թաղելու համար այնքան շատ սպանված երուսաղեմցիների դիակներ կբերվեն, որ այն կարելի կլինի վերանվանել սպանությունների կամ սպանվածների ձոր:
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 7:29
--------------------------------
[32](Էջմիածին թարգ․) Ահա թէ ինչու գալու են օրեր, - ասում է Տէրը, - երբ այլեւս չեն ասի Տափեթի բագին կամ Ենոմացիների ձոր, այլ՝ Սպանուածների ձոր եւ, տեղը չբաւականացնելու պատճառով, թաղում են կատարելու հէնց Տափեթում:
(Արարատ թարգ․) «Ուրեմն ահա օրեր են գալիս,- ասում է Տերը,- որ այլևս Տոփեթ կամ Ենովմի որդու ձոր չի կոչվելու, այլ Սպանության ձոր, և Տոփեթում այնքան կթաղեն, որ էլ այլ տեղ չի մնա։
(Գրաբար) Վասն այնորիկ ահա աւուրք եկեսցեն՝ ասէ Տէր, եւ ոչ եւս ասասցեն բագին Տափեթայ, եւ ձոր որդւոցն Ենովմայ, այլ ձոր կոտորելոց, եւ թաղեսցեն ի Տափեթն առ ի տեղւոյն չբաւելոյ։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: